10 սեքսուալ մղձավանջները տղամարդկանց համար. կեսլուրջ-կեսկատակ
 

   BornToDie

Տղամարդիկ, փաստորեն, որոշ չափով վախկոտ արարածներ են և բազմաթիվ վախեր ունեն։

 

10 սեքսուալ մղձավանջները տղամարդկանց համար. կեսլուրջ-կեսկատակ

 

Տղամարդու մղձավանջ. պատռվում է պահպանակը

Վիճակագրության համաձայն 100-ից 12 սեռական ակտը մթագնում են պահպանակի վատ որակի պատճառով։ Պետք էլ չէ հիշեցնել, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ. անցանկալի հղիություն, սեռավարակներ։

Ինչ անել։ Ընտրել բարձր որակի պահպանակներ և ժլատություն չանել։


Տղամարդու մղձավանջ. փոքրիկ ընկերը դավաճանում է

Հենց բանը հասնում է գործին, ձեր ընկերն այնպիսի տեսք է ընդունում, կարծես ինքն այստեղ չի էլ եղել։ Իսկ զուգընկերուհին, ընդհանրապես չամաչելով, սկսում է հռհռալ։ Դուք էլ ամոթից շիկնելով, մկնդեղ եք խմում և ցած նետվում պատուհանից։

Ինչ անել։  Առավոտյան սառը ցնցուղ ընդունել, կաղնու կեղևով պատրաստված թուրմ խմել, գնալ ուրոլոգի և հոգեբանի մոտ։


Տղամարդու մղձավանջ. պարզվում է՝ նա տղամարդ է

Դե ինչ արած, այդպես էլ է պատահում։ Արձակում եք նրա կրծքկալը և ոչինչ չեք տեսնում։ Իսկ այն էակը, որ քիչ առաջ գեղեցիկ շիկահեր էր, սկսում է խռպոտ ձայնով պատմել վիրահատության և ընտրության ազատության մասին։

Ինչ անել։ Չգնալ կասկածելի ակումբներ և բոլոր աղջիկներին թեստավորել հետևյալ հարցով. «Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգը հավանել ե՞ս»։


Տղամարդու մղձավանջ. կոտրվածք ամենաանսպասելի տեղում

Սեքսում նոր դիրքեր փորձարկելիս մեկ էլ հասկանում եք, որ կոտրել եք ձեր սեռական օրգանը։ Պատկերացնելն անգամ ցավոտ է։

Ինչ անել։  Ընտրել ժամանակի հետ փորձված դիրքեր։


Տղամարդու մղձավանջ. նա ձևացրել է, թե օրգազմ է ապրում

Ողջ գիշեր չեք կարողանում քնել, որովհետև նրա օրգազմն իրական չէր։ Հեչ լավ չէր տնքում, իսկ դերասանական խաղը հազիվ սերիալում կարող էր կիրառել։

Ինչ անել։  Հետևել՝ արդյո՞ք նրա բիբերը լայնանում են, թե ոչ, և արդյոք այտերը կարմրում են։


Տղամարդու մղձավանջ. իսկ առավոտյան մենք արթնացանք...
 
Այն մարմինը, որ հայտնաբերում եք առավոտյան ձեր կողքին, դժվարությամբ է հիշեցնում նախորդ գիշերվա մոդելին։

Ինչ անել։  Ծանոթանալ սթափ վիճակում։


Տղամարդու մղձավանջ. բռնվեցիք

Այն պահին, երբ լուծում եք սեքսի պակասի դեմ պայքարի հարցը, սենյակ է ներխուժում մեկը, ով ընդհանրապես չի հետաքրքրվում այդ հիմնահարցով։

Ինչ անել։  Հիշել անվտանգության մասին։ Ընտրել այնպիսի վայրեր, որտեղ օտար մարդիկ ելումուտ չունեն։


Տղամարդու մղձավանջ. ախր ես ամուսնանալ եմ ուզում

«Սիրելիս, ես մոռացել եմ քեզ ասել, որ քնում եմ միայն այն տղամարդկանց հետ, ում հետ ամուսնանում եմ»։

Ինչ անել։  Սեքսով զբաղվել միայն ադեկվատ կանանց հետ։


Տղամարդու մղձավանջ. առանց պատճառի ծիծաղ 

Այն պահին, երբ կինը պետք է գալարվի հաճույքից, նա սկսում է բարձր հռհռալ։

Ինչ անել։  Փորձել ճշտել, արդյոք նրա ցեղում եղել են հոգեկան հիվանդներ։


Տղամարդու մղձավանջ. համակարգի խանգարում

Հանկարծ սեքսից առաջ հիշում եք, որ ձեր սիրելի լոբով աղցանն եք կերել։ Աղցանն ավելի ու ավելի է հիշեցնում իր մասին, դուք թողնում եք զուգընկերուհուն ու վազում զուգարան։ Որտեղ էլ մնում եք մինչև կյանքի վերջ։

Ինչ անել։  Խուսափել ծանր և վտանգավոր ուտելիքից։

 


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/myzhskoi-kompleks-3-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (19.11.2015) | Հեղինակ: BornToDie W
Դիտումներ: 2202 | Տեգեր: սեռական կյանք, սեքս, սեքս-փաստեր, կին-տղամարդ շփում, սեքս-ուղեցույց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ