Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Սեռական առողջության հիմնական բաղադրիչներն են` 1. սոցիալական և անհատական նորմերի համաձայն սեռական հաճույքի վայելելը, Sexology.am-ի կողմից իրականացրած հարցումների վերլուծությունը ցույց տվեց, որ երիտասարդ ընտանիքների սեռական կյանքում առկա են մի խումբ դժվարություններ և խնդիրներ: Երիտասարդ ամուսինների մեծ մասը գտնում է, որ իրենց սեռական կյանքում չկա ներդաշնակություն, բարձր տոկոս է կազմում սեռական անբավարարությունը: Մյուս կողմից, տվյալները վկայում են, որ մեծ տոկոս են կազմում նաև այն երիտասարդ ամուսինները, ովքեր չեն էլ գիտակցում, որ իրենք ունեն սեռական լուրջ պրոբլեմներ, ամուսիններ, ովքեր ունեն հակասական պատկերացումներ սեռական կայնքի վերաբերյալ, անիրական սպասումներ սեռական կյանքից, զուգընկերոջից: Տվյալները թույլ են տալիս եզրակացնելու, որ շատ երիտասարդ ընտանիքներում առկա է սեռական աններդաշնակության լուրջ խնդիրը, որը կարող է վնասել սեռական առողջությունը և առաջացնել ընտանեկան կյանքից հուսահատության, խաբվածության և անբավարարության զգացում:
Իսկ ի՞նչ է սեռական աններդաշնակությունը Սեքսուալ զուգընկերների միջև ցանկացած տեսակի հոգեբանական, էմոցիոնալ (հուզական) և ֆիզիկական անբավարարությունը, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այսինքն՝ սեռական աններդաշնակությունը ամուսինների ինտիմ հարաբերություններում տարբեր տեսակի անհամաձայնությունն է: Սեռական աններդաշնակությունը դրսևորվում է սեռական պահանջի նվազմամբ, իջնում է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաև առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա), կանանց մոտ ֆրիգիդություն (սեռական ցանկության բացակայություն), իջնում է հեշտանք ապրելու հաճախականությունը կամ ընդհանրապես բացակայում է օրգազմի զգացումը:
Որո՞նք են սեռական աններդաշնակության պատճառները Հաճախ սեռական աննեդաշնակության պատճառը կնոջ և տղամարդու անձնային-հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների անհամապատասխանությունն է: Անձնային-հոգեբանական անհամատեղելիությունը դիտվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անհատական անձնային առանձնահատկությունները, այսինքն` տարբեր են նրանց զարգացածության և կրթության աստիճանները, հայացքները` ուղղված կենսական և նյութական արժեքներին, ինտելեկտուալ-մշակութային պահանջները, սովորությունները, Անձնային անհամապատասխանությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք ժամանակի ընթացքում ազդում են ինտիմ հարաբերությունների վրա: Հաճախ կոնֆլիկտի և միմյանցից դժգոհության պատճառները չեն գիտակցվում ամուսինների կողմից և որպես կոնֆլիկտի հիմնական պատճառ դիտարկվում է նշված անհամատեղելիության հետևանքները օր․` անկայուն հոգեվիճակը կամ, օրինակ, սեռական խանգարումները: Նման դեպքերում հաճախ միջանձնային և սեռական դժվարությունները փոխազդելով` զույգերի փոխհարաբերություններում առաջացնում են արատավոր շրջան: Չնայած վերը նշվածին` սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ներդաշնակ միջանձնային հարաբերությունների դեպքում: Այս իրավիճակը բավականին դժվար է լուծվում հատկապես կնոջ կողմից այն դեպքում, երբ նա սիրում է ամուսնուն, բայց միևնույն ժամանակ կուզենար թողնել նրան, քանի որ վերջինս սեռապես չի բավարարում իրեն: Միևնույն ժամանակ Մյուս պատճառը, որ առաջացնում է սեռական աններդաշնակություն, ֆիզիոլոգիական խանգարումներն են: Տղամարդկանց մոտ այդ շարքին են պատկանում էրեկտիլ դիսֆունկցիան (սեռական թուլություն կամ իմպոտենցիա), վաղաժամ սերմնաժայթքումը, սեռական ակտիվության իջեցումը կամ բարձրացումը, կանանց մոտ ցածր սեռական ցանկությունը, վագինիզմը, գենիտալգիան, ուշացած սեքսուալ դրսևորումները (ինֆանտիլիզմ), ինչպես նաև սեռական օրգանների բորբոքային հիվանդություննրը և նյարդա-հոգեկան խանգարումերը: Այդ Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է: Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամուսինների կողմից, մինչդեռ ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժումը կարող է պատճառ լինել անձի նևրոտիզացիայի և սեքսուալ ոլորտում ֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը: Կանանց համար սեռական աններդաշնակության պատճառ կարող է հանդիսանալ նաև ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքը, էրոգեն գոտիների անբավարար խթանումը կամ ընդհանրապես բացակայությունը: Սեռական անհամատեղելիությունը կարող է պայմանավորված լինել նաև միմյանց հետ խառնվածքի և սեռական կոնստիտուցիայի ինչպես նաև սեռական վարքի անհամապատասխանությամբ: Սեռական մերձեցմանը ուղղված բացասական դիրքորոշման զարգացմանը նպաստում է զուգընկերոջը ֆիզիկապես (խոսք, միմիկա,հագուստ, հոտ որը բնորոշ է տվյալ անհատին) անտանելիության հանգամանքը ինչպես նաև երբ նա կորցրել է իր էրոտիկ գրավչությունը` իրեն չհետևելու պատճառով: Սեռական աններդաշնակության պատճառներից մեկը, ինչպես նշվեց վերևում, ամուսինների ֆիզիկական հատկանիշների անհամապատասխանությունն է: Սեքսոլոգիայում սեռական հատկանիշների ֆիզիոլոգիական գնահատման համար կա մի հասկացություն, որը կոչվում է սեռական կոնստիտուցիա:
Ինչ է սեռական կոնստիտւցիան Սեռական կոնստիտուցիան օրգանիզմի կենսաբանական հատկանիշների (առանձնահատկությունների) ամբողջականությունն է, որը ձևավորվում է ժառանգական գործոնների ազդեցությամբ: Սեռական կոնստիտուցիայից է կախված սեռական պահանջմունքի մակարդակը և սեռական ակտիվության սահմանը, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա վնասակար ազդակների հանդեպ դիմադրողականությունը: Սեռական կոնստիտուցիան որոշում է սեռական դրսևորումների ինտենսիվությունը, այսինքն սեռական տեմպերամենտը: Թույլ սեռական կոնստիտուցիայի դեպքում սեռական դրսևորումները թույլ են արտահայտված, սեռական կյանքի հաճախականությունը բարձր չէ, մյուս կողմից սեռական ֆունկցիայի վրա ազող վնասակար գործոնների հանդեպ շատ զգայուն են: Ուժեղ սեռական կոնստիտուցիայի ժամանակ սեռական խանգարումներ կարող է առաջանալ ուժեղ և տևական ախտահարող ազդակի ազդեցությամբ: Սեռական աններդաշնակության զարգացմանը նպաստում է նաև սեռական ֆունկցիայի փսիխոհիգիենայի և ֆիզիոլոգիական նորմերի մասին որոշակի գիտելիքների բացակայությունը, կամ օրինակ սեռական խանգարումների առաջացման վերաբերյալ սխալ պատկերացումները: Օր.՝ հասարակության մեջ կա տարածված թյուր կարծիք, որ օնանիզմը (ձեռնաշարժությունը) պատճառ է սեռական թուլության և այլն:
Ինչ է փսիխոհիգիենան 1. Անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ինտիմ հարաբերությունների համար · Ամուսինները ննջարանում պետք է մենակ լինեն 2. Պետք չէ սեռական հարաբերությունից առաջ խոսել գործնական և տհաճ թեմաների շուրջ 3. Սեռական հարաբերությունների հաճախականությունը պետք է համապատասխանի երկուսի ցանկությանը: 4. Պետք չէ նախորոք պլանավորել սեռական մերձեցման ռիթմը, հակառակ դեպքում երբեմն վեր է ածվում ամուսնական պարտքի և ամուսինները սեռական անհաջողությունների հետ են բախվում: 5. Սիրող ամուսինների միջև թույլատրելի սեռական ակտիվության ցանկացած տարբերակ, եթե այն ընտրվում է երկուսի համաձայնությամբ: 6. Տղամարդիկ պետք է հիշեն, որ կնոջ էրոգեն գոտիները պատասխանում են շոյանքներին, երբ կինը հոգեբանորեն պատրաստված է: Եվ էրոգեն գոտիները կարող են տարիքի ընթացքում փոխվել, ինչն էլ պատճառ է հանդիսանում սեռական կյանքում անընդհատ փոփոխություններ մտցնելուն` նոր էրոգեն գոտիներ հայտնաբերելու համար: 7. Էրոգեն գոտիների խթանման տևողությունը կախված է կնոջ սեռական գրգռման մակարդակից: Առնանդամի ներհրում պետք է կատարել երբ կինը լիարժեք գրգռված է: 8. Կրկնակի սեռական ակտը պետք է ցանկալի լինի երկուսի համար: Պետք է հիշել, որ ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի կրկնակի սեռական գործողության:. Գոյություն ունեցող սեռական դժվարությունների սրությունը փոխադարձ սիրո և փոխըմբռնման առկայության դեպքում կարող է կրկնակի անգամ նվազել: Սիրո առկայությունը ինչպես սեռական, այնպես էլ միջանձնային աններդաշակությունը կանխող հզոր գործոն է համարվում: Կա այնպիսի կարծիք, որ սեռական հարմոնիայի համար անհրաժեշտ զգացմունքի բացակայությունը կարելի է կոմպենսացնել` կիրառելով որոշակի տեխնիկական հմտություններ: Սակայն ոչ մի տեսակի տեխնիկական հմտություններ փոխադարձ սիրո և հարգանքի բացակայության դեպքում չեն կարող սեռական ներդաշնակություն ապահովել: Քանի որ սեռական աններդաշնակությունները սեռական խանգարումների համար նախաախտաբանական վիճակ են համարվում, այդ պատճառով դրանց կանխարգելման համար պետք է անցկացվի սեքսոլոգիական կոնսուլտացիա, հետազոտում, ապա անհրաժեշտության դեպքում ամուսնական և ընտանեկան թերապիա: Սեռական խանգարումների հայտնաբերման դեպքում անց է կացվում հոգեթերապիա, դեղորայքային թերապիա, ֆիզիոթերապիա և ասեղնաբուժություն:
Ինչի՞ց է կախված սեքսուալ համատեղելիությունը
Գինեկոլոգ Գայանե Ավագյանը՝ սեռական համատեղելիության մասին Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1147 |
| | |
