blognews.am
Գրավիչ է հնչում, չէ՞: Միայն թե ծնողների հետ ապրելով ստիպված ես մոռանալ այս հաճույքների մասին: Ձեր տարբերակը լուռ սեքսն է գիշերվա կեսին կամ էլ այն հազվադեպ երջանիկ պահերը, երբ տանը մարդ չկա: Իհարկե այդքան էլ չի գրավում սեքսի նման տարբերակը, բայց ի՞նչ արած: Հուսով ենք` այս մի քանի խորհուրդը կհեշտացնեն ձեր կյանքը: 1. Հեռու անկյուն Անպայման ընտրեք տան ամենահեռավոր սենյակը, որպեսզի այն լինի ձեր անձնական անկյունը, որտեղ տան անդամները չկարողանան հանկարծակի մուտք գործել: 2. Կողպեք սենյակը Հիշեք` ձեր սենյակի դռանը պետք է կողպեք լինի, դուռը պետք է փակվի, որպեսզի դուք գոնե կարողանաք հանգիստ փոխվել: 3. Ոչ մի երաժշտություն Չէ, հանգիստ միացրեք այն, բայց մի մտածեք, որ բարձր երաժշտությունը կխլացնի ձեր տնքոցներն ու բացականչությունները: Տան անդամներն ամեն ինչ շատ լավ կլսեն, ուստի սեքսում երաժշտությունը ձեզ օգնական չի: 4. «Օգտակար» նվերներ Դրանց շարքին են դասվում լողավազանի, սպա կենտրոնի կամ մարզասրահի աբոնեմենտները, կինոթատրոնի, թատրոնի կամ համերգի տոմսերը, մի խոսքով այն ամենը, ինչը ծնողներին երկար ժամանակով տնից դուրս կհանի: 5. Հիշում ենք երիտասարդությունը Հիշեք, թե ինչ էիք անում, երբ դեռ նոր էիք սկսել հանդիպել: Որտե՞ղ եք առաջին անգամ սեքսով զբաղվել: Հաստատ ոչ ծնողների տանը: Ամենայն հավանականությամբ գնում էիք բար, կամ հյուրանոց, կամ էլ ընկերների դատարկ տներ: Ինչո՞ւ չտրվել այդ կրքին նաև այժմ: Թարմացրեք ձեր զգացողություններն ու ձեր հարաբերություններին սրություն հաղորդեք:
HD որակով կարդալ այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2182 |
| | |
Ծնողների հետ համատեղ կյանքի ամենամեծ թերությունը անձնական տարածքի բացակայությունն է: Ցավոք, սեքսին դա առաջին հերթին է վերաբերում: Չէ՞ որ այնքան ես ցանկանում ցանկանում տնքալ կամ բացականչել, գուցե սիրով զբաղվել լոգարանում կամ խոհանոցի սեղանին, իսկ հետո փաթաթվել վերմակի մեջ ու ֆիլմ նայել: