Քողարկված հոմոսեքսուալների մասին
 

   kiss.am

 
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյան
 
 
 
Ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք, ապա բաժանվում
 
«Քողարկված հոմոսեքսուալիզմը իրենից ներկայացնում է անհատի հոմոսեքսուալ կողմնորոշում, որը նա թաքցնում է բոլորից: Ըստ էության, քողարկված հոմոսեքսուալիզմը դրսևորվում է ինքնարտահայտման անկարողությամբ և գտնվելով փնտրտուքների մեջ կամ չունենալով սեքսուալ կյանք փորձում են թաքցնել իրենց հակումները ամուսնության միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
 
Ըստ նրա՝ այդպիսի երիտասարդները ունենալով դեռևս տարաբնույթ սեքսուալ ֆանտազիաներ գտնվում են ներ-և/կամ միջանձնային կոնֆլիկտային իրավիճակներում:
 
Քողարկված հոմոսեքսուալների մասին
 
«Այդպիսի անհատների շրջանում առաջանում է հակասություն, որոշ ժամանակ նրանք չեն ռեալիզացնում իրենց սեռական կյանքը կամ ունենում են էպիզոդիկ փորձեր, որոնք կարող են լինել ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ բնույթի: Սա, ըստ էության, բիսեքսուալիզմի էլեմենտներ է պարունակում»,- նշեց նա:
 
Սեքսապաթոլոգն ասաց, որ ժամանակի ընթացքում` կախված նրանից, թե որ ուղղությունը կգերակշռի անհատի մոտ, նա կողմնորոշվում է: Այսպիսի մարդիկ վարքային որևէ առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, փորձում են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Նրանք դա քողարկելու համար պատրաստ են նույնիսկ ամուսնանալ: 
 
«Ստեղծելով ընտանիք` նրանք որոշակիորեն կարողանում են հասարակության կասկածները ցրել, ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք՝ զուտ երեխաներ ունենալու համար»,- նկատեց մասնագետը: 
 
Ինչպես նշեց Սևադա Հակոբյանը, նման դեպքերում անհատը չի կարողանում այդ փորձությունը հաղթահարել, ինչի պատճառով կանանց մեծ մասը դիմում է բժշկի օգնությանը` հայտնելով, որ ամուսնու մոտ նկատում են գաղտնի էրոտիկ ֆիլմերի դիտում կամ ձեռնաշարժություն: 
 
«Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մի քանի հանդիպումից հետո տղամարդը խուսափում է գնալ բժշկի, երբ բժիշկը փորձում է բացահայտել խնդրի էությունը: Սա անխուսափելիորեն հանգեցնում է ընտանիքի քայքայման»,- ասաց սեքսապաթոլոգը: 
 
Սևադա Հակոբյանը հավելեց, որ դիմակավորված հոմոսեքսուալիզմը բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Դա պայմանավորված է անհատի քողարկման, դիմակավորման ներքին հակումով, երբ նա ունի նույնասեռական կողմնորոշում:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol16/0774fa4b1f68-1-.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (08.02.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1276 | Տեգեր: սեքս, սեռական կյանք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ