Մեկ սենյականոց բնակարան. Ինչպե՞ս զբաղվել սեքսով, որ փոքրիկը չարթնանա
 

   impoqrik.am

Երիտասարդ զույգի համար մեկ սենյականոց բնակարանը, թվում է, մեծ տարածք, միայն թե չապրեն ծնողների հետ։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե փոքրիկը քնում է նույն սենյակում ծնողների հետ, մինչ ո՞ր տարիքը կարելի է նրա ներկայությամբ սեքսով զբաղվել և ինչպե՞ս վարվել, երբ փոքրիկը մեծանում է և արդեն «նեղվածք» է տանը երեքի համար։

 

 

Մի ամբողջ խորհրդային սերունդ մեծացել է նմանատիպ պայմաններում։ Եվ, փառք Աստծո, նրանք ողջ են և հոգեպես առողջ։ Այլ բան է, որ ժամանակակից երեխաներն ավելի բանիմաց են,շատ բան գիտեն ինտիմ կյանքի մասին և դժվար թե վեցամյա փոքրիկը հավատա, որ դուք սպորտով եք զբաղվում։

Ինչ անել այս իրավիճակում.

•     Բնակարանային հարցը կարելի է լուծել միջնապատի միջոցով։ Եթե տարածքը թույլ չի տալիս նման վերափոխում, ապա փոխեք «տեղաբաշխումը»։ Չէ որ բացի սենյակից, տանը կա նաև խոհանոց և լոգարան։ Համաձայնեք, մշտապես սենյակում սեքսով զբաղվելն անգամ ձանձալի է։


•     Կարող եք նաև նրանց համար արձակուրդ կազմակերպել և հանգստյան օրերին տատիկի մոտ թողնել։ Կարելի է նաև խոհանոցի մի անկյունում նրա համար փոքր անկողին դնել կամ ամռանը նույնը անել պատշգամբում։ Հավատացեք՝ ձեր փոքրիկն ինքը մեծ հաճույքով այնտեղ կառանձնանա և կգիշերի, որպեսզի հնարավորություն ունենա միայնակ լինել և ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել։


•     Որպեսզի սեքսը լինի հնարավորինս անձայն, պետք է ընտրել ճիշտ դիրքեր։ Միսիոների և ձիավարի դիրքերն այս պարագայում բացարձակ տեղին չեն։ Պառկեք՝ դեմքով միմյանց։ Թող շարժվի միայն տղամարդը՝ դանդաղ շարժումներով։ Կամ ընդունեք գդալի դիրք՝ կինը կողքի է պառկում՝ մեջքով դեպի տղամարդը։


• Կարելի է զերծ մնալ անախորժություններից, եթե ժամանակին փոքրիկին պատրաստեք դրան։ Դուք և Ձեր ամուսինը չպետք է ամաչեք նրա ներկայությամբ միմյանց գուրգուրելուց։ 5 տարեկանից բարձր երեխաների համար կան սեռական դաստիարակության գրքեր՝ նրանց համար մատչելի լեզվով։ Ժամանակ առ ժամանակ միասին նայեք գիրքը և առանց ամաչելու բացահայտ խոսեք նրա հետ։ Եվ եթե հանկարծ պատահմամբ արդեն չափահաս երեխան տեսնի ձեզ սեքսով զբաղվելիս, ապա կարիք չի լինի նրան տալ բազմաթիվ հորիված բացատրություններ։

 


 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol34/79daa29115039e55505aebb8e3654bf7-1-.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (07.12.2015) | Հեղինակ: impoqrik.am W
Դիտումներ: 3748 | Տեգեր: սեքս-ուղեցույց, կին-տղամարդ շփում, սեքս-փաստեր, սեքս, սեռական կյանք | Վարկանիշ: 2.3/3
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ