![]()
  Sexology.am
Ո՞րն է այդ հավելյալ նշանակությունը: Ժամանակակից սեռագիտության հավաստի փաստերը վկայում են, որ կանայք` ի տարբերություն տղամարդկանց, տարբերվում են սեռական հաճույքին էական կարևորություն տալու իրենց մոտեցմամբ: ՈՒրեմն կարելի է կասկածի տակ առնել այն ենթադրությունը, որ կանանց ինքնաբավարարումից ստացված հաճույքը տղամարդկանց պես էռոտիկ զգայունության և հեշտանքի վերապրումն է, թեև չի բացառվում նաև այս տարբերակը: Երբ կինը պարզում է, որ ինքնուրույն կարող է հասնել հաճույքի և հեշտանքի, երբ գիտի, որ ինքն է խաղի հեղինակը և գործում են իր իսկ սահմանած խաղի կանոնները, ապրում է մի տեսակ ամենակարողության զգացում, որի շնորհիվ հեղաշրջվում է իգական սեռի մասին թույլ, թերի, կիսատ լինելու իր պատկերացումը: Բացի այդ ձեռնաշարժությունը թույլ է տալիս մեջտեղից հանել տղամարդուն, վանել նրա կողմից հարուցվող բոլոր հավանական վախերը: Ինքնուրույն հեշտանքի հասնելու Ահա թե ինչու` երբեմն այդքան դժվար է դառնում ձեռնաշարժությունից հեշտորեն հրաժարվելը: Եվ եթե չլիներ կնոջ սեքսուալության հիմնական առանցքը, այն է վերարտադրման բնազդը, ապա մարդկությունը կկանգներ բնաջնջման եզրին: ՈՒստի երբ ձեռնաշարժությունը դառնում է սեռական կարիքի բավարարման և հաճույք ստանալու միակ ձև, ի հայտ է գալիս ներքին կոնֆլիկտ սեփական սեքսուալության հետ և այստեղ է, որ ծնվում են հեշտոցային անզգայությունը, սեռական գրգռման խանգարումը և կնոջ անօրգազմիան
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1615 |
| | |