![]()
Սահմանափակ դիրքերը Եթե ընտրել եք ձեզ համար մեկ-երկու հարմար դիրք և դրանից այն կողմ սեքս չեք պատկերացնում, ապա ստացվում է, որ այն ոչ թե հաճույք է, այլ պարտավորվածություն: Այդ սահմանափակվածությունը սեքսը դարձնում է ձանձրալի, կանխատեսելի և ոչ հետաքրքիր:
Ճշգրիտ պլան Ձեզ մոտ ամեն ինչ մտածված է և պլանավորված՝ բոլոր մանրուքներով: Սակայն սիրով զբաղվելը բոլորովին պետք չէ ընդգրկել ձեր ամենօրյա պլանների մեջ և հետևել դրան խիստ կարգով: Եթե ձեզ մոտ հստակեցված է սեքսի ժամը, ասենք՝ ընթրիքի և քնելու արանքում, ապա փորձեք շեղվել այդ կանոնից: Օրինակ՝ փոխարինեք գիշերային շտապողական սեքսը առավոտյան զգացմունքային սեքսով:
Պասիվությունը Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է բոլոր աղջիկների մոտ տարածված այն կարծիքը, որ սեքսի ժամանակ ղեկավարող կողմը պարտավոր են լինել տղամարդիկ: Ձեզնից ոչ պակաս պահանջվում է այդ ակտիվությունը՝ հաճելի զգացմունքներ պարգևելու և ստանալու համար: Երբ դուք պասիվ եք, ձեր տղամարդը կարող է անտարբերություն համարել դա, և կկորչի նրա սեռական ցանկությունը:
Օրգազմի ձևացում Բոլոր կանայք հոգով դերասաններ են: Եվ չգիտես ինչու շատերը դրա դրսևորման ամենահարմար վայրը համարում են անկողինը: Երևի թե այն ցանկությունից է գալիս, որ մենք ինքներս ուզում ենք հավատալ՝ դա իսկապես օրգազմ է, և որ տղամարդն էլ զգա իրեն անկրկնելի: Իրականում նրանք կարողանում են տարբերել՝ ձևական է այն, թե ոչ: Այդ բացահայտումը նրանց համար ավելի ցավոտ կարող է լինել, քան այն, որ դուք պարզապես այդ անգամ օրգազմ չապրեցիք:
Երկխոսություններ անկողնում Իրականում սա շատ անհրաժեշտ է: Մենք կարող ենք անդադար և ամենուր խոսել, բայց երբ անկողնում ենք, չգիտես ինչու, լռում ենք: Իրականում ցանկալի է կիսվել ապրումներով ձեր տղամարդու հետ: Հաճախ նրանք սպասում են դրան: Բայց օգտագործեք այդ հնարավորությունը ճիշտ: Կարող եք հուշել նրան, թե ինչպես ձեզ հաճույք պատճառի և սեքսից հետո անպայման քնքշանքի խոսքեր ասեք:
Ամաչկոտությունը Այ սա բոլորովին տեղին չէ: Ցավալի է, որ դրա դեմ դեռ ոչ մի դեղահաբ չկա, բայց կանանց մեծամասնությունն անկողնում ամաչկոտությունից ձերբազատվելու կարիք ունի: Մի՛ վախեցեք նորույթներից, ազատություն տվեք երևակայությանը: Մի՛ պահուստավորեք Ձեր սիրելիի ցանկությունները: Թողեք իրական աշխարհը մի կողմում, իսկ այդ պահին զգացեք ձեզ բոլորովին այլ աշխարհում, և որ դա երբեք չի վերջանալու: Այս մասին գրում է Ladynews.am-ը:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ 17 բան, որ տղամարդիկ չեն սիրում անկողնում Ինչպե՞ս թարմացնել սեքսը
Իրականություն դարձնե՞լ, թե՞ չդարձնել սեքսուալ ֆանտազիաները
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2252 |
| | |