![]()
  Doctors.am Հունահռոմեական դարաշրջանում սեքսը տարօրինակ, անկանոն, երբեմն էլ բարբարոսական բնույթ էր կրում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր Հին Հռոմին և Հունաստանին հատուկ սեռական վարքագծի դրսևորումների մասին:
1. Սուրբ Վալենտինի օրվա պատմությունը Սուրբ Վալենտինի օրն անվանվել է ի պատիվ վաղ քրիստոնեական դարաշրջանի մի քանի տառապյալների, որոնց անունը Վալենտին էր: Նրանցից մեկը ծածուկ օրհնոմ էր երիտասարդ սիրահարների ամուսնությունը, ինչի պատճառով հետագայում գլխատվեց: Սակայն այս տոնի արմատները տանում են ավելի խորը, դեպի հռոմեական մաքրման ծես, որը կոչվում էր Լուպերկալիա (lupus՝ գայլ բառից) և անց էր կացվում փետրվարի կեսերին: Ամեն տարի Լուպերկի սպասավորները հավաքվում էին քարանձավի մոտ, որտեղ խնամում էին Ռամուլին և Ռեմին՝ Հռոմի հիմանդիրներին: Նրանք այծ և շուն էին զոհ մատուցում և խնջույք էին կազմակերպում: Այնուհետև ամբողջովին մերկանում էին, փաթաթվում այծի մորթիով: Անպարկեշտ երգեր երգելով՝ նրանք մերկ վազվզում էին փողոցներով և մտրակում աղջիկներին և կանանց: Այս ծեսը պետք է ապահովեր մարդկանց, կենդանիների և բնության պտղաբերությունն ու առատությունը: Երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հռոմ, եկեղեցին փորձեց արգելել այս տոնը, որին փոխարինելու եկավ Սուրբ Վալենտինի օրը:
2. Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող Հին հունական հերոսները Մ.թ.ա. մոտ 375 տարի Թեբա քաղաքի հույները ծանոթ էին համասեռամոլությանը: Նույնիսկ 300 հոգանոց բանակ էր գործում, որը կազմված էր սիրեկան-զինվորական տղամարդկանց զույգերից: Այս բանակն անվանվեց "Թեբայի սուրբ ջոկատ", որի բոլոր անդամներին ոչնչացրեց Ֆիլիպ Մակեդոնացու բանակը: Ի դեպ, վերջինիս սպանվել է նախկին սիրեկանի կողմից:
3. Գեղեցիկ հետույքներով հին հունական աստվածուհիները Հույներն ամենաշատը հիանում էին մարմնի հետևի հատվածով, որն անվանում էին «կալիպիգիան»՝ «գեղեցիկ հետույք ունեցող»: Սրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով մերկ աստվածուհիների արձանները: Մի պատմության համաձայն՝ գեղեցիկ հետույքներ ունեցող երկու քույրեր խնդրում են մի պատահական անցորդի ասել, թե ում հետույքն է ավելի գեղեցիկ: Այն բանից հետո, երբ անցորդն ընտրում է մեծ քրոջ հետույքը, իսկ նրա եղբայրը՝ փոքր քրոջինը, նրանք բոլորն ապրում են երկար ու երջանիկ: Ի պատիվ այս պատմության՝ Սիրակուզում կառուցվում է Աֆրոդիտեի տաճարը: 4. Հնագույն էրոտիկ գրականություն Հին Հունաստանի կանայք հայտնի էին իրենց էրոտիկ գրականության նմուշներով, որոնցից մեկը Սամոսացի Ֆելենիսի «Անպարկեշտ համբույրների մասին» գիրքն է, որտեղ պատմվում է գայթակղության, սեքսուալ դիրքերի, աֆրոդիզիակի մասին և առկա են լեսբիանական սիրուն վերաբերող խորհուրդներ: Մեկ այլ գրքի հեղինակ է Էլեֆանտիդան, ով սեքսուալ դիրքերի և խմբակային սեքսի կազմակերպման դասագիրքի հեղինակն է: Նրա գիրքը մեծ հեղինակություն էր վայելում Կապրի կղզում՝ Թիբերուս կայսրի մոտ, ով ստիպում էր երիտասարդներին սեքսով զբաղվել իր ներկայությամբ:
5. Աֆրոդիզիակ և հակա-Վիագրա Աֆրոդիտեի պատվին անվանված աֆրոդիզիակների մեջ հին հույներն օգտագործում էին նռան գինի և օփիում: Նաև օգտագործում էին տարբեր քսուքներ, որոնց բաղադրության մեջ մտնում էր մեղր, պղպեղ և այլն: Այդպիսի քսուքները քսում էին անմիջապես սեռական օրգանների վրա: Չնայած աֆրոդոզիակների լայն օգտագործմանը՝ երբեմն հույները այնպիսի միջոցների կարիք էին ունենում, որոնք որ կհանգստացնեին վերջիններիս գերգռգռվածությունը: Օրինակ՝ քսուքներ, որոնք քչացնում էին էրեկցիան:
6. Դիոգենեսը և զույգերի փոխանակումը Դիոգենեսը՝ հայտնի հույն փիլիսոփան, իր կյանքն ապրում էր առանց ավելորդ շռայլությունների: Նա ապրում էր տակառի մեջ և մերժում էր նյութական արժեքները, բայց ոչ ֆիզիկական պահանջմունքները: Նա սեռական հարաբերությունների մեջ է մտնում մի անբարո կնոջ հետ, ում հետ էլ պայման է կնքում, ըստ որի՝ այդ կինը տարվա մի կես պետք է ապրեր Դիոգենեսի հակառակորդի՝ փիլիսոփա Արեստիպիտի հետ, ով պետք է վճարեր կնոջ ծառայությունների համար, իսկ տարվա մյուս կեսը՝ իր հետ, սակայն առանց գումարի:
7. Պատիժ դավաճանության համար Աթենքում և Հռոմում դարեր շարունակ կանանց և տղամարդկանց դավաճանության համար մահապատիժ էր սպառնում: Սակայն ավելի նվաստացուցիչ պատիժ էլ կար ամուսնական դավաճանության համար, օրինակ՝ խաբված ամուսինը օրինականորեն կարող էր ստիպել կնոջ սիրեկանին սեռական հարաբերություններ ունենալ մյուսների աչքերի առջև:
8. Բաժանությունը Հին Հռոմում Հին Հռոմում ամուսիններն ունեին առանձին կարողություն: Բաժանվելուց հետո կինն իր կարողությամբ հանդերձ վերադառնում էր հայրական տուն, և վերջինիս հայրը պարտավորվում էր նոր ամուսին գտնել աղջկա համար: Իսկ ահա բաժանված ամուսինն ինքն էր մեծացնում երեխաներին: Տղամարդը կարող էր բաժանվել անպտղաբերության պատրվակով, թեկուզ, եթե մեղքն իրենն էր: Ավելի ուշ օրենքներ հայտնվեցին, որոնք թույլ էին տալիս բաժանվել սեռական դավաճանության, գինու չարաշահման, ինչպես նաև այն դեպքերում, երբ կինը տան բանալիների կրկնօրինակն էր պատրաստում:
9. Երբ կինը տարիքով մեծ էր տղամարդուց Շատերը կարծում են, որ այս երևույթը 21-րդ դարում է առաջացել, սակայն բավական է հիշել Սերվիլիային 50-ամյա հռոմեացի կնոջը, ով ուներ 35-ամյա սիրեկան՝ Հուլիոս Կեսարը: Եվ չնայած այն բանին, որ երկուսն էլ ամուսնացած էին, նրանք շուրջ քսան տարի սիրեկաններ մնացին: Ի դեպ՝ Հուլիոս Կեսարին սպանել է Մարկոս Բրուտոսը, ով Սերվիլիայի որդին էր:
10. Հնագույն սեքս խաղալիքները Հին Հունաստանում և Հռոմում լայնորեն օգատագործվում էին արհեստական առնանդամներ, որոնք հիմանականում պատրաստվում էին կաշվից, քանի որ փղոսկրն ու բրոնզը թանկարժեք նյութեր էին, իսկ կերամիկան հեշտ էր կոտրվում: Այս մասին գրում է Doctors.am-ը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6366 |
| | |