Արյունապղծության խնդիրը հայ ավանդական շրջանակներում
 

   Kiss.am

Հայերի մեջ գոյություն ունեն ազգակցության (արդի ըմբռնումերով՝ հարազատական, բարեկամական) երեք ճյուղեր՝ արյունակցական, խնամիական և հոգևոր, որոնցով կարգավորվում են ամուսնական հարաբերությունները: Ազգակցության վերոհիշյալ ճյուղերը հայերի մեջ գոյություն են ունեցել նախաքրիստոնեական ժամանակներից, բայց թե դրանց որ աստիճաններն են ընդունված եղել ամուսնության համար, հայտնի չէ:

Այդ մասին առաջին տեղեկությունները գալիս են քրիստոնեության հաստատումից անմիջապես հետո: 354 թ-ի Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես կաթողիկոսն արգելեց մերձավորների և անչափահասների ամուսնությունները: 447 թ-ի Շահապիվանի ժողովում բոլոր դասերի մեջ արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը: 527 թ-ի Դվինի եկեղեցաժողովում որոշում ընդունվեց. ազգական կնոջ հետ արգելվում էր ամուսնությունը, եթե այն կայացել էր ազգակցության մինչև 5-րդ պորտը, 4-րդ պորտի դեպքում պետք էր ապաշխարել, իսկ դրանից ցածրի դեպքում՝ ամուսնացողները պիտի ամուսնալուծվեին և ապաշխարեին: 

Այնուհետև. 768 թ-ին կրկին արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը, իսկ 1243 թ-ի Սիսի ժողովում որոշվեց արյունակցական 7-րդ պորտից հետո միայն թույլ տալ ամուսնությունը:
Սակայն, հետաքրքիր է, որ թեև արյունակցական կապ չկա նաև հոգևոր ազգակիցների (քավոր, որդեգիրներ և այլն) միջև, բայց այդ դեպքում նույնպես ամուսնությունն արգելվել է: Ամուսնություն չի թույլատրվել կնքահոր ու սանիկների, նրանց երեխաների ու թոռների միջև, միայն վերջիններիս թոռնորդիներն իրար հետ պսակվելու իրավունք ունեին: Ամուսնանալու իրավունք չունեին նաև «ողջույնի» ծեսով քույր ու եղբայր դարձած աղջիկն ու տղան: Արգելվում էր որդեգրի կամ որդեգրուհու հետ ամուսնանալը: 

Հայերի մեջ ամուսնալուծություն թույլատրվել է միայն ծայրահեղ դեպքերում (ամուսիններից մեկի ամլության, դավաճանության, անբուժելի հիվանդության և այլն), և հատկանշական է, որ այդպիսի ծայրահեղ դեպք է համարվել նաև ազգակիցների ամուսնությունը:
Փաստորեն, բոլոր դեպքերում էլ արյունապղծության մերժումը ունեցել է մեկ նպատակ՝ առողջ սերնդատվություն: 

Ուսումնասիրողների կողմից բազմաթիվ փաստեր են գրանցվել այն մասին, որ մոտ արյունակիցների ամուսնությունից ծնված սերունդը մտավորապես և ֆիզիկապես անկատար է լինում: «Յաճախ կը պատահի, որ ազգի մը անդամները իրենք իրենց մէջ չափազանց մօտաւոր խնամութեամբ կամուսնանան, և մի քանի սերունդ յետոյ անոնց կենսունակութիւնը տկարանալով՝ փոխանակ առոյգ ու կայտառ մանուկներ յառաջ բերելու, տկարակազմ, գունատ ու ախտավարակ սերունդ մը կարտադրեն: Հայերուս մէջ ամուսնութեան ատեն եօթը պորտ համրելու կարգադրութիւնը սքանչելի սովորութիւն մըն Է, որ մեր նախահայրերը իբրև իրենց դարաւոր փորձառութեանց արդիւնք օրէնքի վերածած են». - գրում
է սփյուռքահայ գիտնական Հակոբ Պոդոսյանը, ապա՝ շարունակում. «Եվրոպական արքունիքի ընտանիքներէն շատերը այնչափ երկար ատենէ ի վեր իրարու հետ կամուսնանան, որ այլևս անոնցմէ առհասարակ վտիտ, նիհար և ախտավէտ սերունդ մը յառաջ կու գայ»: Մահմեդական շատ ժողովուրդների մեջ սովորական երևույթ է արյունակից ազգակիցների ամուսնությունը, և բազմաթիվ են նաև փաստերը նրանց ժառանգների անկատարության վերաբերյալ:

Այժմ էլ, սովորույթի ուժով, մեզանում, հիմնականում շարունակում են պահպանվել ազգակիցների ամուսնության թույլատրելիության այն օրենքները, որոնք ժամանակին իրենց հաստատագրումն են ստացել եկեղեցական օրենքներում ու դարերով կենսագործվել ժողովրդի ամուսնա-ընտանեկան հարաբերություններում: Սակայն, դժբախտաբար, գրեթե մոռացված են դրանց խորհուրդները, և ժառանգականության հարցերով զբաղվողները դեռևս փորձ չեն անում այդ ամենը հանրությանը ներկայացնել գիտական հիմքերով:

Արմինե Սարգսյան


Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol32/60457f689534004c066efdcf5d622772-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (12.09.2015) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1601 | Տեգեր: սեքս-փաստեր, պատմական դրվագներ, ընտանիք | Վարկանիշ: 1.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ