![]()
  doctors.am
Հետազոտող, ուսումնասիրող (բժիշկ, գիտնական) մասնագիտություն ունեցող կանայք սեքսի մեջ զգուշավոր են, կարևորում են ֆիզիոլոգիական ապահովությունը:
Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող կանայք (սպորտ, տնային գործեր) այդքան էլ չեն կարևորում սեքսը, քանի որ ադրենալինի պակաս չունեն. ֆիզիկական աշխատանքն արյան մեջ բարձրացնում է ադրենալինի տոկոսը:
Կառավարող մասնագիտության տեր կանայք (ուսուցչուհի, մենեջեր, ոստիկան) սեքսի մեջ ավելի կտրուկ և պահանջկոտ են: Իրավաբանները կանխատեսելի սեքս են սիրում, առանց էքսպերիմենտների:
Քաղաքական գործիչները և բիզնես-լեդիներն արագ և նվաճողական սեքսի կողմնակից են: Արվեստագետներն ավելի հակված են սուբլիմացիային` էներգիայի տեղափոխմանը մեկ այլ վայր: Սեքսուալ կյանքով կարող են չապրել երկար ժամանակ, բայց սեքսի մեջ նրբանկատ են, սիրում են փոփոխություններ և նորամուծություններ, անկայուն են: Ըստ սեքսոլոգի` կինը պետք է իր աշխատանքը հաճույքով կատարի, եթե ուզում է գերազանց սեռական կյանք ունենալ: Ամեն մասնագիտություն իր ազդեցությունն է թողնում կնոջ սեռական կյանքի վրա: Ուսուցչուհիները և դերասանուհիները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել, ձգտում են ճանաչման: Սեքսի մեջ էլ նրանք ուզում են, որ զուգընկերը հիանա իրենցով:
Հաշվապահները սիրում են կայուն հարաբերություններ. սեքսը նրանց համար ուտելու պես մի բան է` բնական պահանջ, որը բավարարման կարիք ունի: Ավելի պահպանողական և բնազդային սեքսի կողմնակից են:
Բժշկուհիները զգուշավոր են, նուրբ, դեմ են սադիզմին: Առաջին հերթին մտածում են տղամարդուն բավարարելու մասին, ամեն ինչ սիրում են «որակով» անել:
Ոստիկան կինն այդքան էլ չի կարևորում սեքսը. կա հնարավորություն` կբավարարվի, չկա` խնդիր չէ, կզսպի իրեն: Նրանց համար սեքսը բնական վիճակ է, դեմ են ամեն տեսակի սիրախաղերի, սիրում են արագ սեքս:
Եվ այսպես տարբեր մասնագետների տեր մարդկանց նախասիրությունները. - Բժշկուհին նախընտրում է «առողջ» սեքսը
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2033 |
| | |