Սեքսի կինոլեգենդները
![]()
  Kiss.am
![]() Իհա՛րկե, հաշվի առնվում է, որ դա գեղարվեստ է, այնուամենայնիվ ահա մի քանի կինոառասպելներ, որոնց հարկ է մոտենալ կիսահումորով: Եվ այսպես`
![]() Միֆ 1-ին
Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ կինոհերոսները չեն պաշտպանվում հղիության դեմ: Իհարկե, չեն պաշտպանվում, քանի որ փայփլուն պահպանակը հերթական Դոն-ժուանի ձեռքում կխամրեցներ հանդիսատեսի թեժացած դիտողական հուրը: Սիրեկան-հերոսին որքան հնարավոր է ռոմանտիկ ցուցադրելն այնքան կարևոր է, որ նման մանրուքներն այս դեպքում էական չեն:
Միֆ 2-րդ
Սեքսը, որպես ֆիզիկական ակտ, իդեալականացված է` արագացած շնչառություն, հևոցներ, կրքոտ համբույրների մի քանի կադր, անհասկանալի մարմնամասերի միաձուլում… և այստեղ հրաշագործը շարժում է կախարդական փայտիկը` ա-ապ… Առավոտ, թռչուններն են ծլվլում:
![]() Միֆ 3-րդ
Առավոտը սիրահարները դիմավորում են անկողնում. նուրբ հայացքներ, սիրերգություն… երկարատև համբույրներ: Բայց իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի առօրեական է: Օրինակ` վատ չէր լինի ատամները լվանալ:
Միֆ 4-րդ
Գլխավոր հերոսուհուն հեշտանքը վրա է հասնում անմիջապես մի քանի հպումից հետո… էական չէ` որտեղ: Մերկացրեց, շոյեց և… պատրաստ է: Իրականում կնոջը հեշտանքի հասցնելը բավականին բարդ ու նուրբ գործ է:
![]() Միֆ 5-րդ
Կնոջ ներքնազգեստի բացակայությունը հագուստի վերևի կամ ներքևի մասում կամ էլ հակառակը` պարտադիրՍեքսի կինոլեգենդները տպավորիչ, նոր ու թանկարժեք ներքնազգեստի առկայությունը կինոյում սովորական բան է: Ընդ որում` այն դեպքերում, երբ հերոսուհին չէր պատրաստվել սեքսի:
Միֆ 6-րդ
Սեքսից հետո ոչ ոք չի գնում լոգարան, քանի որ կինոհերոսները չեն քրտնում: Իսկ եթե քրտնում ու լողանում են, ապա պարտադիր էրեկցիայով զուգահեռված և անկողնային տեսարանի շարունակությամբ: Մի խոսքով` սեքս-գիգանտներ են:
Միֆ 7-րդ
Սեքս ցնցուղի տակ: Դա, իհարկե, ռոմանտիկ է և հաճելի: Բայց մերձեցման ժամանակ մտածում ես ոչ այնքան բուն գործընթացի մասին, որքան` ոնց անես չընկնես ոտք-ձեռքդ ջարդես, կամ ինչ դիրք նախընտրես ընկնելը կանխելու համար: Բացի այդ` ջուրը մաքրում է մարմնի բնական խոնավությունը, և սեքսով զբաղվելը դառնում է ոչ այնքան հեշտ մի բան:
![]() Միֆ 8-րդ
Սեքսից հետո հենց առաջին ժամադրությանը հաջորդում են հարսանիքը, երեխաներ, բարեկամներ… Մի խոսքով` «Ջոնի, ինձ համար մոնտաժ արա»:
Միֆ 9-րդ
Կանանց մոտ երբեք կրիտիկական օրեր չեն լինում, և նրանք միշտ սեքս են ուզում (նիմֆոմանուհիներ են): Իսկ տղամարդիկ չեն ունենում «արական” խնդիրներ:
Միֆ 10-րդ
Գործնական բանակցություններ, մտավոր պայծառացումներ, գաղտնի ծրագրերի մշակում կամ գաղտնի գործարքի բացահայտում սիրային նախերգանքի ժամանակ: Ջեյմս Բոնդը հաճախ է դա անում:
Մի խոսքով` այն, ինչ մեզ ցույց են տալիս էկրաններից, քիչ համատեղելի է կյանքի հետ և ընդամենը հեռավոր հիշեցնում է իրականությունը: Այնպես որ, մի պահանջեք ձեր տղամարդուց կամ կնոջից լինել` ինչպես «այն շիկահեր գեղեցկուհին ֆիլմից» կամ Ռասել Քրոուի հերոսի նմանակը: Նրանք հորինված են, և նրանց գործողություններն ընդամենը կրկնօրինակումն են (թեկուզև գեղեցիկ) այն ամենի, ինչ տեղի է ունենում իրական կյանքում:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3376 |
| | |