![]()
Լավ նորությունն էլ այն է, որ յուրաքանչյուր տղամարդ, անկախ առնանդամի երկարությունից, կարող է իրեն համարել շատ ավելի երկար սեռական օրգանի սեփականատեր, քան անհրաժեշտ է: Ի դեպ, այս հարցում ևս մեծ է կնոջ ազդեցությունը: Ինչքան էլ ծիծաղելի հնչի, Homo sapiens առնանդամն էվոլուցիայի իսկական օրինակ է: Գիտնականները կարծում են, որ դեռևս հնագույն ժամանակներում, երբ մարդիկ իրենց մերկությունը չէին ծածկում, մեծ առնանդամով տղամարդկանց շանսերը զույգ գտնելու և բազմանալու հարցում ավելի մեծ էին: Բնությանը ոչինչ չէր մնում, քան հարմարվել կնոջ ընտրությանը և աստիճանաբար մեծացնել սեռական օրգանի չափսը: Հոգեբանները պնդում են, որ այսօր էլ կանայք դեմ չեն, որ իրենց զուգընկերոջ առնանդամը ոգևորիչ չափսերի լինի, բայց «որքան մեծ, այնքան լավ» ասացվածքը հիմնականում արդարացված է պոռնոհոլովակներում նկարահանվող դերասանների դեպքում: «Իդեալականից» երկար առնանդամները, հետազոտությունների համաձայն, սովորաբար դուր չեն գալիս կանանց, ավելին` վանում են: Բացի այդ, գեղեցիկ սեռը հետաքրքրվում է նաև իր հավանական զուգընկերոջ հասակով և կազմվածքով. փորձը ցույց է տվել, որ բարձրահասակ տղամարդկանց առնանդամն ավելի մեծ ու գրավիչ է թվում կնոջը, քան այն իրականում կա: 100-ից ավելի կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով` առնանդամի չափսը միանշանակ կարևոր է, բայց այն կախված է նաև մարմնի այլ պարամետրերից:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2370 |
| | |