![]()
  Kiss.am
Ամուսինների սեռական հարաբերությունների վրա հետծննդաբերական շրջանում ազդում են բազմաթիվ գործոններ` հղիություն, որոշ բարդությունների առկայություն, կնոջ ինքնազգացողություն: Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս վերականգնել սեռական կյանքը ծննդաբերությունից 6-8 շաբաթ անց: Սակայն այստեղ միայն դուք կարող եք գնահատել ձեր ինքնազգոցողությունը և պատրաստվածությունը` շարունակելու սեռական հարաբերությունները: Վիճակագրությունը վկայում է, որ կանանց գրեթե 50 տոկոսը ծննդաբերությունից հետո առաջին երեք ամսվա ընթացքում դժվարություններ են ապրում և սեռական կյանքն իրենց ուժերից վեր են համարում, իսկ 18 տոկոսը նման խնդիրներ են ունենում ծննդաբերություններից հետո մեկ տարվա ընթացքում: Պատճառները կարող են զուտ անհատական լինել, սակայն գոյություն ունեն մի քանի ընդհանուր գործոններ, որոնք խանգարում են շարունակել սեռական կյանքը ծննդաբերությունից հետո: Հեշտոցի լորձաթաղանթի չորություն, որը պայմանավորված է էստրոգեն հորմոնների պակասով, ինչը հեշտությամբ լուծվող խնդիր է: Այս դեպքում ցանկալի է օգտագործել հատուկ միջոցներ, որոնք խոնավացնում են լորձաթաղանթը` լյուբրիկանտներ: Ցավ և վախ սեռական հարաբերություններից առաջ. պատճառը կարերն են, որոնք դրվել են ծննդաբերությունից հետո առաջացած պատռվածքների վրա: Հեշտոցի շրջանում լորձաթաղանթը շատ զգայուն է հետծննդաբերական շրջանում: Կարերի շրջանում, հատկապես ճնշման ժամանակ, կարող են ցավեր առաջանալ: Սեռական հարաբերությունների ընթացքում կինը կարող է անգիտակցաբար դիմադրել ներթափանցմանը: Այս դեպքում պետք է փորձել առավելագույնս թուլանալ սեռական հարաբերությունների ժամանակ, օգտագործել «կինը վերևից» կամ «դեմ առ դեմ» դիրքերը. այսպես կարելի է կառավարել շարժումները և զերծ մնալ ցավից: Սովորաբար կեսարյան հատումից հետո ավելի հեշտ է զբաղվել սիրով, քանի որ չկան ծննդաբերության արդյունքում առաջացած պատռվածքներ և սպիներ: Պատռվածքների առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում կատարել վարժությունների հատուկ համալիր` Կեգելի համակարգով: Վարժություն 1. Վարժություն 2. սեքսապաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում կամ հոլովակում:
HD որակով կարդալ այստեղ:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4231 |
| | |