![]()
  «Սեռական առողջություն»
Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է և՛ աղջիկներին, և՛ տղաներին: Լավ կլինի, որ ամենօրյա լոգանք ընդունելն ու սեռական օրգանների լվացումը դառնան սովորություն: Անձնական հիգիենայի հիմունքներին վաղ տարիներից վարժեցումը, արտաքին սեռական օրգանների ամենօրյա պարտադիր լվացումները, այդ թվում նաև զուգարանից հետո, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների կանխարգելման պայմաններից մեկն է:
Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի վերաբերյալ տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար աոաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ ու սարսափեցնող երևույթ։
Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր 10-11 տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենիկ պահանջներ պետք է իմանալ ու պահպանել: Չնայած դաշտանը ֆիզիոլոգիական օրինաչափ երևույթ է, որ վաղ թե ուշ լինում է բոլոր աղջիկների մոտ, օրգանիզմի համար լուրջ փորձություն է: Այսպես, դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ցնցուղի տակ լողանալ կամ հիգիենիկ Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանզի կա վարակի անցման վտանգ արգանդի խոռոչ, որը շատ զգայուն է տարբեր տեսակի ախտածին մանրէների նկատմամբ: Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ՝ դրանք անցնում են առանց բուժման, սակայն դեռահասներին բավական երկար ժամանակ տհաճություն են պատճառում: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և այսպես կոչված պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի (կոմպլեքս) պատճառ:
Ոմանք պնդում են, թե սեռական կյանքի ընթացքում պզուկները նվազում կամ անհետանում են: Դա, իհարկե, սխալ կարծիք է: Ավելի լավ է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, օգտագործել դիմահարդարման միջոցներ և հաճախակի փոխել սպիտակեղենը:
Տղամարդկանց ներկայացվող հիգիենիկ պահանջներն այնքան խիստ չեն, որքան կանանց համար, բայց պատանին պետք է իմանա իր սեռական օրգանների խնամքին առնչվող մի քանի հիմնական պահանջներ: Մանրէների զարգացման համար բարենպաստ և սնուցիչ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի և թլիփի միջև կուտակվող լորձը, մեզի, թլփաճարպի, ինչպես նաև երազախաբության ժամանակ արտադրված սպերմայի մնացուկները: Թլիփի մաշկը բորբոքվելով կարող է այտուցվել, առաջացնել սեղմումներ և նեղացում (ֆիմոզ), որը շատ ցավոտ է։ Երբեմն, բորբոքման հետևանքով, առաջանում են կպումներ, որոնք բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ: Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (կանայք)) следующих пользователей Pinterest: Օգտակար. Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3486 |
| | |