Հնուց ի վեր ինտիմ հարաբերությունների հիգիենայի հետ առնչվում են մի շարք հարցեր, որոնց մասին արժե հիշատակել: Օրինակ՝ «Քանի՞ տարեկանից է նպատակահարմար սկսել կանոնավոր սեռական հարաբերություններ», «Ի՞նչ հաճախականությամբ կարելի է սեռական հարաբերություն ունենալ», «Սեռական հարաբերությունը որքա՞ն պետք է տևի», «Որո՞նք են սեռական ժուժկալության պատճառները» և այլն:
Միշտ չէ, որ տարիքը կարող է հասունության, զգացմունքների փոխադարձության կամ պատասխանատվության զգացումի չափանիշ լինել: Սեռական հարաբերությունների հիմնական արժեքը ոչ թե մեխանիկական գործողությունն է, այլ ամենամտերիմ մարդու հետ ամեախոր զգացումներ ապրելը, ոչ թե մարմինների ֆիզիկական մերձեցումը, այլ միմյանց հաճույք պատճառելու հոգևոր ձգտումը: Այդ զգացումները, ապրումները սովորաբար հասունանում են 18-19 տարեկան հասակում, երբ սկսվում է հոգեբանական, սեռական հասունությունը: Ճիշտ է, վերջին տասնամյակներում ամբոջ աշխարհում նկատվում է սեռական կյանքով ավելի վաղ ապրելու միտում: Դա կապված է երիտասարդ սերնդի ավելի վաղ հասունացման (աքսելերացիա) հետ:
Իհարկե, սեռական ակտիվության աճը պատանեկան հասակում կախված է սեռական համակարգի զարգացման առանձնահատկություններից և սեռական հակումների ձևավորումից։ Այնուհանդերձ, ամեն անգամ չպաշտպանված սեռական հարաբերություն ունենալու դեպքում լավ կլինի, որ երիտասարդը պատասխան տա մի շարք հարցերի. առաջին հերթին մտածի հնարավոր հետևանքների մասին, որոնք, ի դեպ, անցանկալի են թե՛ տղայի, թե՛ աղջկա համար:
Սեռական հարաբերությունների հաճախականության և տևողության մասին հարցեր հաճախ են տալիս երիտասարդ ամուսինները: Այստեղ չկա ընդունված «սեքսուալ նորմա»: Սակայն սեքսոլոգները բերում են հետևյալ վիճակագրությունը. նպատակահարմար է 2-3 սեռական հարաբերություն շաբաթվա ընթացքում, սակայն վախադարձ համաձայնությամբ ինտիմ կապի համար կարող է ընտրվել ցանկացած պահ՝ երեկո, գիշեր, առավոտ, ցերեկ:
Նորից հեշեցնենք, որ սիրախաղի երկարացումը նպաստում է ոչ միայն գուգընկերների սեքսուալ տրամադրվածության առաջացմանը, այլև սեռական օրգանների նախապատրաստմանը՝ խոնավացում (լուբրիկացիա), գրգռվածության կտրուկ բարձրացում և այլն: Շատ կարևոր է սեռական կյանքի որոշակի ռիթմի հաստատումը, որպեսզի մոտենան կամ ավելի լավ է համընկնեն կնոջ և տղամարդու օրգազմի զգացողությունը:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: