![]()
  Sex-news-ru
Առաջին հերթին՝ ֆիզիկական ակտիվություն (բայց ոչ մարզասրահում մարզվելու կամ վազելու նման) և այն ներառում է մկանների լարվածություն, շնչառության և սրտի աշխատանքի արագացում, հետևաբար նաև նյութափոխանակության ակտիվացում: Երկրորդը՝ զուգընկերների սեռական օրգանների «մերսում», երրորդը՝ որոշ հորմոնների՝ հատկապես էնդորֆինների և օքսիտոցինի ակտիվ արտադրություն: Բոլոր ֆիզիոլոգիական նման ռեակցիաները այս կամ այն կերպ ազդում են մեր առողջության և ինքնազգացողության վրա, հետևաբար սեքսը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև մեծ օգտակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: - Եթե ցանկանում եք կանխել ձեր ընտրյալի մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը, ապա գիտականորեն ապացուցված է, որ կանոնավոր սեքսն այս լուրջ հիվանդության կանխարգելող միջոցներից մեկն է: - Եթե զարկերակային ճնշում ունեք, ապա սեքսով զբաղվելը կարգավորում է արյան ճնշումը: - Եթե ձեզ մոտ հաճախ է հարբուխ կամ մրսածություն առաջանում, ապա պետք է սիրով զբաղվել, քանի որ վաղուց ի վեր բոլորին էլ հայտնի է, որ սեքսը բարձրացնում է իմունիտետը: - Եթե ինքնավստահության պակաս ունեք և վախենում եք մարդկանց առաջ ելույթ ունենալ, ապա այս իրավիճակում միայն սեքսը կարող է օգնության հասնել ձեզ: Այն հիանալի մեթոդ է թուլանալու և բացասական մտքերից ու սթրեսից ազատվելու համար: - Եթե ձեզ մոտ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ են առաջացել, ապա կարիք չկա միանգամից դիմել սրտաբանի օգնությանը, ավելի լավ կլինի զուգընկերոջ հետ ննջասենյակ գնալ ու սեքսով զբաղվել: Արդյունքում և սիրտը «շնորհակալություն» կհայտնի ձեզ, և դուք բավարարված կլինեք: - Ցանկանու՞մ եք ձիգ ու գեղեցիկ մարմին ունենալ: Այս մասին բոլորն էլ երազում, բայց ոչ բոլորը ժամանակ ու գումար ունեն մարզասրահ հաճախելու համար: Հետևաբար լավագույն միջոցը սեքսով զբաղվելն է: Գաղտնիք չէ, որ սիրով զբաղվելն այրում է կալորիաները, իսկ եթե շատ բուռն լինեք, ապա անգամ կարելի է ցեյլուլիտից ազատվել: - Եթե ձեզ մոտ քնելու խնդիրներ են առաջացել, ապա սեքսը կօգնի ձեզ, քանի որ այն հանգստացնում է օրգանիզմը, ինչի շնորհիվ էլ դուք նորածնի նման կքնեք: - Վատ տրամադրություն, խնդիրներ աշխատանքի վայրում, ընկերուհու հետ վիճաբանություն... այս ամենի մասին մոռանալու ու հանգստանալու հարցում կօգնի միայն սեքսը, որը ձեզ բարձր տրամադրություն, ուրախություն և խաղաղություն կհաղորդի: - Հաճա՞խ եք վիճում ձեր զուգընկերոջ հետ... ապա վերհիշեք, թե վերջին անգամ երբ եք ինտիմ հարաբերություններ ունեցել նրա հետ. շատ վաղուց, այնպես չէ՞: Փորձեք շտկել այդ սխալը: Պետք է հիշել, որ սեքսի ժամանակ օրգանիզմում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որը սիրո հորմոնն է: Եվ իհարկե, գլխացավը, որը սեքսից հրաժարվելու պատճառ է դառնում, օրգազմից հետո այն միանգամից անհետանում է: Հետևաբար, ավելի հաճախ սեքսով զբաղվեք և ավելի առողջ եղեք,- գրում է Sex-news-ru-ն: Հիվանդություններ, որ առաջանում են սեքսի բացակայության արդյունքում Սեքսաբուժություն Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3669 |
| | |