![]()
  Վրեժ Շահրամանյան Հարց սեքսոպաթոլոգիՆ. «Անալային սեքսով զբաղվելու ժամանակ անդամիցս արյուն հոսեց։ Հնարավո՞ր է այդ տարբերակով վարակվել»
Այո՛, հնարավոր է: Անալային սեքսը վտանգավոր է այն առումով, որ կարող է առաջացնել թութք, հետանցքի պատռվածքների պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել սեղմամկանի թուլացման։ Ցանկալի է, որ անալային սեքսը կատարվի պահպանակի միջոցով։ Անպայման օգտագործեք սեռական շփումը հեշտացնող քսուքներ՝ սեռավարակներից խուսափելու և սեռական ակտը առավել հեշտ և հաճելի անցկացնելու նպատակով։ Տղամարդու առնանդամի արյունահոսություն կարող է առաջանալ անդամի սանձիկի կարճ լինելու, երբեմն նաև՝ նրա վնասման պատճառով։ Չեն բացառվում նաև բորբոքային պրոցեսները։ Արյունահոսությունը ընդհանրապես նորմալ երևույթ համարել չի կարելի։ Հետագա բարդություններից խուսափելու համար ցանկալի է անցնել սեքսոլոգիական հետազոտություն։ Եղեք առողջ։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3554 |
| | |