Հարց սեքսոլոգին. «Ամուսինս խնդիր ունի պոտենցիայի հետ, բայց հրաժարվում է դիմել մասնագետի: Նրան վերջին տարիներին միայն օրալ կերպ են բավարարել»
Հարց՝ Բարև Ձեզ, մի հարց ունեմ, կարծում եմ՝ կկարողանաք Ձեր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել: Մենք ամուսնացել ենք, ու մեզ մոտ խնդիր է առաջացել: Ամուսինս չի ցանկանում ոչ մի կերպ դիմել մասնագետներին: Իր խոսքով՝ նախկինում նման խնդիրներ չի ունեցել: Առնանդամի առաձգականության հետ է կապված խնդիրը. չնայած մեծ ցանկությանը՝ նրա մոտ չի ստացվում, մտածում է՝ գուցե պատճառն անսովորությու՞նն է: Ասում է, որ վերջին մի քանի տարիներին բնական սեռական հարաբերություն չի ունեցել, հիմնականում՝ օրալ տարբերակով...
Ի՞նչ կարող եմ անել ես: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինձ համար այդ տարբերակն ընդունելի չէ, եթե ցանկանում ենք երեխաներ ունենալ: Ինչպե՞ս կարող ենք կարգավորել խնդիրը: Նա միանշանակ չի ցանկանում դիմել մասնագետներին:
Պատասխան՝
Պետք է ասել, որ հաճախ են մեզ դիմում այս խնդրով. տևական ժամանակահատված կիրառելով բացառապես մեկ տեսակի սեռական ակտիվության տարատեսակ (տվյալ դեպքում օրոգենիտալ սեռական ակտիվություն), որը լիովին փոխարինել է հետերոսեքսուալ հեշտոցային դասական սեռական կյանքը, ապա անհատի մոտ առաջանում է պաթոլոգիական ֆիքսացիա և նրա համար սեքսուալ բավարարվածություն և օրգաստիկ զգացողություններ է առաջացնում միայն տվյալ տեսակի սեռական կյանքի ալտերնատիվ տեսակը, դասական սեռական իրավիճակը ուղղակի սեքսուալ չէ նրա համար: Ահա այս պարագայում սեքսոլոգից պահանջվում է մեծ ջանքեր, որպեսզի անհատի մոտ դեզակտուալիզացվի նախկին սեռական ստիմուլների զգացողությունները և մշակվի նոր ստերիոտիպ, հաստատվի լիարժեք, առողջ սեռական փոխհարաբերություններ ամուսնական զույգերի միջև:
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1307 |
| | |
Հարց՝