Ձմեռային դեպրեսիան և սեռական առողջությունը
 

   

 

 


Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:

Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն ապահովող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից: Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության անկումը, ախորժակի բացակայությունը, երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ Ձմեռային դեպրեսիայի ժամանակ տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից, քնի խանգարումից: Այս ընթացքում մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր և միապաղաղ:

Ինչպե՞ս ազատվել ձմեռային դեպրեսիայից: Հայտնի է, որ աշնան և ձմռան ամիսներին մարդիկ դեպրեսիայի հանդեպ առավել զգայուն են դառնում: Ինչո՞ւ: Որովհետև այդ ամիսներին արեգակի ճառագայթների սակավությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում «արտադրվող» լավ, զվարթ, մի խոսքով' դրական տրամադրության հորմոնների նվազման, ինչի արդյունքում մարդիկ հաճախ լինում են մռայլ, մելամաղձոտ, սակավաշարժ և անաշխատունակ:

շարունակությունը՝ ձայնագրության մեջ

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol24/dmerayin_depresian_serakan_aroghjowtyowny-er.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (15.11.2014)
Դիտումներ: 2049 | Տեգեր: սեռական կյանք, հոգեկան անդորր, դեպրեսիա, սեքս, ձմեռային դեպրեսիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ