Անմոռանալի գիշեր անցկացնելու խորհուրդներ
 

   kiss.am

Asekose.am-ը գրում է՝

Կատարյալ սեքսի համար կատարյալ նախապայմաններ են անհրաժեշտ: Մի քանի խորհուրդ ներկայացնում ենք ստորև.

Սեքսով զբաղվեք միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքն ունեք և ուզում եք դա: Սնվել, երբ քաղցած չեք կամ ըմպել, երբ ծարավ չեք, նմանապես սեքսով զբաղվել, երբ դրա կարիքը չունեք, անիմաստ է, համապատասխանաբար նաև հաճելի չէ: Լիարժեք կյանքի գաղտնիքը սա է` կերեք, խմեք, նաև սեքսով զբաղվեք, երբ դրա ցանկությունն ունեք:

Զուգընկերոջ սեքսուալության ընկալումը շատ առումներով պայմանավորված է նաև հոտով: Օրինակ, եգիպտուհիներն այս մասին հնուց գիտեին: Դրա համար մինչև սիրելիի հետ հանդիպելը նրանք հատուկ անուշաբույր նյութերով լոգանք էին ընդունում: Դուք կարող եք տարբեր բույրերի միջոցով անկրկնելի մթնոլորտ ստեղծել, որը կօգնի ձեզ ու ձեր սիրելիին կտրվել շրջապատից և կենտրոնանալ բացառապես մեկմեկու վրա: Ժամանակի ընթացքում դուք կգտնեք հենց ձեր բույրը, այն բույրը, որը հատկապես դուր է գալիս ձեզ ու ձեր զուգընկերոջը սեռական մերձեցման ժամանակ: Առավել սեքսուալ են համարվում դարչինի, վանիլի, շոկոլադի բույրերը:

Մի մոռացեք` շտապել պետք չէ… Նախնական քնքշանքները կօգնեն ձեզ թուլանալ, ինչը կօգնի  ձեզ ավելի ուշ օրգազմի հասնել: Փորձեք հնարավորինս հաճախ կրկնել ձեր զուգընկերոջը, որ նրա շոյանքը ձեզ դուր է գալիս: Դրա համար էլ փոխադարձ անշտապ շոյանքները սեռական ակտն ավելի հաճելի կդարձնեն:

Մինչև անմիջական սեռական մերձեցումն ինքներդ ձեզ հարց տվեք. իրականում ի՞նչ եք ուզում: Միգուցե դուք բնավ էլ սեքս չեք ուզում, հնարավոր է` զուգընկերոջ հետ պարզապես հոգևոր շփման կարիք ունեք:

Պետք չէ մշտապես սեքսով զբաղվել նույն դիրքում, այսպես մկանների զգայունությունն աստիճանաբար նվազում է: Որպեսզի զգացողությունների սրությունը պահպանվի, անհրաժեշտ է բոլոր հնարավոր դիրքային փորձեր կատարել:

Անմոռանալի գիշեր անցկացնելու խորհուրդներ

Որպեսզի սեքսը չձանձրացնի, փորձեք նորարարություն մտցնել ոչ միայն ձեր կերպարի մեջ, այլև միջավայրում: Օրինակ կարող եք զուգընկերոջն ուրախացնել գեղեցիկ և սեքսուալ ներքնազգեստով կամ պարզապես բուրավետ մոմեր վառելով: Նույնիսկ անկողնու նոր ու հետաքրքիր ծածկոցը կարող է տղամարդու ուղեղում ընկալվել որպես նորություն:

Նյարդերը լիովին թուլացնել և ինտիմ մերձեցումից կատարյալ հաճույք ստանալ կօգնի մեկ գավաթ գինին: Թեթև ալկոհոլը կօգնի և' ձեզ, և' ձեր զուգընկերոջը` մեկմեկու ցանկություններն ավելի լավ հասկանալ ինտուիտիվ մակարդակում: Բայց այս նպատակով չարժե գործածել ուժեղ ալկոհոլային ըմպելիքներ. դրա արդյունքը բոլորովին այլ կլինի:

Սեքսով զբաղվելու համար լավագույն լուսավորությունը կիսամութն է: Լույսը սպանում է ռոմանտիկան, իսկ մութը թույլ չի տա ձեր տղամարդուն սեռական մերձեցման ընթացքում ձեր բարեմասնությունները, գրավիչ պատկերները տեսնել, իսկ դա ուժեղ սեռի ներկայացուցիչների համար մեծ կարևորություն ունի: Մոմերի կամ լուսամփոփի լուսավորությամբ սենյակը կատարյալ կլինի:

Դեռևս հին հունական փիլիսոփաներն էին պնդում, որ սեռական մերձեցման ժամանակ մի փոքր ամոթխածության դրսևորումը կնոջ կողմից կարող է գրգռիչ լինել երկու կողմի համար էլ: Այստեղ կարևորը չափը չանցնելն է: Համաձայնեք իրագործել ձեր զուգընկերոջ սեռական երևակայությունը բեմադրական ներքին պայքարից հետո, սա ավելի կսրի հաճույքի զգացողությունը:

Ձեր և ձեր զուգընկերոջ հարաբերությունների ամրացմանը կնպաստի օրինակ համատեղ լոգանքը կամ էլ ինտիմ մերձեցումից հետո միասին ցնցուղ ընդունելը. սա կնպաստի վստահության և սիրո մթնոլորտի ձևավորմանը:

Ստիպեք ձեր տղամարդուն անհամբեր սպասել առաջիկա սեռական մերձեցմանը: Օրինակ` կարող եք սիրախաղ անել sms հաղորդագրության միջոցով, երբ երկուսդ էլ աշխատավայրում եք, «ջղայնացրեք» նրան, այնպես, որ նա ցանկանա որքան հնարավոր է շուտ` մենակ մնալ ձեզ հետ:

Խուսափեք հետևալից.

Մի՛ նյարդայնացրեք ձեր տղամարդուն` անընդմեջ ասելով`«մի բան ասա»:

Անկողնում մի՛ դիմեք համարձակ փորձերի, եթե դա ձեզ մոտ ներքին դիմադրություն է առաջացնում:

Սեքսով մի՛ զբաղվեք, երբ հեռուստացույցը միացրած է, եթե չեք ցանկանում, որ ձեր տղամարդու ուշադրությունն ուղղված լինի էկրանին, իսկ սեքսով զբաղվի ինքնաբերաբար:


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol25/anmoranali_gisher_anckacnelow_xorhowrdner_2.png

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (13.02.2015) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 3746 | Տեգեր: բավ, սեքսի ոարարել կնոջը, dmc, որակյալ սեքս, սեքս, անմոռանալի գիշերւղեցույց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ