10 առասպել սեքսի մասին
 

   blognews.am

Առասպել սեքսի մասին №1: Որքան մեծ է քիթը, այնքան մեծ է տղամարդու առնանդամը


Ցավոք, գերմանացի ֆիզիոլոգները մեզ հիասթափեցնում են. նման օրինաչափություն չկա:
Ամեն ինչ էրեկցիայի հետ է կապված, իսկ քթի չափսը ոչ մի կերպ չի ազդում: Իսկ հայ տղամարդիկ հպարտությունից արդեն քթերը վեր էին ցցում:

Առասպել սեքսի մասին №2: Միայն կանայք են ձևացնում, թե օրգազմ են ապրում:

Իհարկե տղամարդկանց մոտ շատ ավելի դժվար է օրգազմի իմիտացիան, սակայն, այո, լինում են դեպքեր, երբ տղամարդիկ նույնպես ձևացնում են, թե օրգազմ են ապրում:

Առասպել սեքսի մասին №3: Չափսը կապ ունի:

Այս պնդման հետ դժվար է չհամաձայնել: Չափսն իհարկե նշանակություն ունի... տղամարդու ինքնագնահատականի բարձրացման համար միայն, իսկ մնացածն արդեն երկրորդական է:

Առասպել սեքսի մասին №4: Գեղեցիկ մարդիկ ավելի լավ սեքս են ունենում:

Սա ճիշտ է դեպքերի մի մասի համար միայն: Բանն այն է, որ գեղեցիկ կանայք, որպես կանոն, իրենց մարմնի հետ կատարյալ ներդաշնակության մեջ են: Այսպիսի ներդաշնակության արդյունքում
ծնվում է որակյալ սեքս: Սակայն մյուս կանայք, որոնք բնավ մոդելային կառուցվածք չունեն, սակայն բարձր ինքնագնահատական ունեն, ոչնչով չեն զիջում մյուսներին:

Առասպել սեքսի մասին №5: Սեքսով զբաղվելու համար խելք պետք չէ:

Իրականում պետք է: Սեքսի համար պետք է ինտելեկտի այն տեսակը, որը կոչվում է էմոցիոնալ: Այն կանայք, որոնք բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեն, այսինքն կարողանում են գնահատել և կառավարել իրենց և դիմացինի էմոցիաները, ավելի շատ օրգազմներ են ունենում, որովհետև ունակ են էրոտիկ թեմաներ երևակայել և կարողանում են կենտրոնանալ, թե ինչ է կատարվում «հիմա և այստեղ»:
 
Առասպել սեքսի մասին №6: Ճաղատներն ավելի լավն են անկողնում:
Համարվում է, որ ճաղատ մարդկանց արյան մեջ ավելի շատ տեստոստերոն կա: Մեխանիկորեն դուրս է գալիս, որ սեռական ակտն այս տղամարդկանց մոտ ավելի երկար է տևում:
Պարզվում է, որ լիբիդոյի համար պատասխանատու է ոչ միայն տեստոստերոնը:
Դրա վրա ազդում են տրամադրությունը, ֆիզիկական վիճակն ու տղամարդու աշխատանքի տեսակը:

Առասպել սեքսի մասին №7:  Ամուսնությունը կործանում է սեքսը:

Ամուսնությունից հետո սեքսն, իհարկե, փոխվում է. այն ավելի հանգիստ է դառնում: Թող ամուսնական սեքսն այդքան էլ կրքոտ չէ, սակայն այն ազատում է հնարավոր ձախողման վախից:

Առասպել սեքսի մասին №8: Տղամարդկային սերմնահեղուկի քանակը սահմանափակ է:

Իրականում նման սահմանափակություն չկա: Որպես ապացույց կարող ենք ասել, որ միջին վիճակագրական տղամարդն իր կյանքի ընթացքում արտադրում է մոտ 15 լիտր սերմնահեղուկ:

Առասպել սեքսի մասին №9: Տղամարդիկ ավելի սեռաքաղց են:

Գերմանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական ցանկությունը կախված չէ սեռից: Այսպես, ամուսնական զույգերի 50%-ի մոտ ամուսնու և կնոջ սեռական ցանկությունները գրեթե հավասար չափի են եղել:

Առասպել սեքսի մասին №10: Լողասենյակում հնարավոր չէ հղիանալ:

Սա պարզապես խաբկանք է: Իհարկե տաք ջրի տակ հաջողացնում են գոյատևել ոչ բոլոր սպերմատոզոիդները, սակայն, ճիշտն ասած, դրանք բոլորն անհրաժեշտ էլ չեն: 400 միլիոն փոքրիկներից կարող է գտնվել արագաշարժ ու ճարպիկ մեկը:

Կարդալ ավելին ԱՅՍՏԵՂ

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/10_araspel_seqsi_masin.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (20.06.2014) | Հեղինակ: blognews.am W
Դիտումներ: 2227 | Տեգեր: Ero Mix, սեքս | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ