![]()
  Kiss.am Ինչպե՞ս ձերբազատվել մարդու օրգանիզմի վրա բացասական ներգործություն թողնող սթրեսից: Ահա թե ինչ են խորհուրդ տալիս անգլիացի հոգեբանները.
Սթրեսը ցրող գործողություններ, հանդիպում հին ընկերոջ հետ: Ընդհանուր հիշողությունները և ընդհանուր ծանոթների մասին քննարկումները բարերար ազդեցություն են թողնում տրամադրության վրա:
Կինոկատակերգության դիտում (կարճատև դրական ազդեցություն է ունենում):
Ֆիզիկական կանոնավոր ակտիվություն: Դա նշանակում է մարզումներ շաբաթական առնվազն երեք անգամ: Մարզումը կարող է տևել ընդամենը 30 րոպե: Դա կօգնի վերահսկել զգացմունքները և կխոչընդոտի սթրեսի հորմոնների առաջացմանը:
Քսան րոպե տևողությամբ ամենօրյա զբոսանքները նույնպես դրական ազդեցություն են թողնում: Հատկապես օգտակար է զբոսնել արևոտ եղանակին, քանի որ այդ դեպքում ակամա բարձրանում է տրամադրությունը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 908 |
| | |