Եթե դուք հարազատ կամ մտերիմ մեկին եք կորցրել
 

   

Եթե դուք հարազատ կամ մտերիմ մեկին եք կորցրել Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար: Իհարկե բոլորին դժվար է միևնույն խորհուրդը տալ, բայց կան ընդհանուր մոտեցումներ, որոնք օգնում են մեզնից յուրաքանչյուրին կորուստների և վշտի փուլից ավելի ամուր դուրս գալ:

1. Ընդունեք ձեր վիշտը

Պատրաստակամությամբ ընդունեք ձեր հարազատի մահվան ֆիզիկական և հուզական հետևանքները։ Ողբն այն գինն է, որը մարդը վճարում է սիրո դիմաց։ Այն ընդունելու համար կարող է շատ ժամանակ պահանջվի, բայց եղեք հաստատուն այն հաղթահարելու մեջ։

2. Արտահայտեք ձեր զգացմունքները

Մի թաքցրեք հուսահատությունը։ Լաց եղեք, եթե ցանկանում եք, ծիծաղեք, եթե կարող եք։ Մի անտեսեք ձեր հուզական պահանջմունքները։

3. Հետևեք ձեր առողջությանը։

Հնարավորին լավ սնվեք, քանի որ ձեր մարմինը վշտի հյուծիչ ապրումներից հետո ամրապնդման կարիք ունի։ Դեպրեսիան կարող է նվազել համապատասխան շարժունության դեպքում։

4. Հավասարակշռեք աշխատանքն ու հանգիստը

Անցեք բժշկական հետազոտություն և պատմեք բժշկին ձեր կորստի մասին։ Դուք առանց այն էլ բավականին տանջվել եք, էլ ավելի վնաս մի պատճառեք ձեզ և ձեր շրջապատին՝ անտեսելով ձեր առողջությունը։

5. Համբերատար եղեք ձեր նկատմամբ

Ձեր մտքին, մարմնին և հոգուն անհրաժեշտ են ժամանակ և ջանքեր՝ ապրած ողբերգությունից վերականգնվելու համար։

շարունակությունը՝ այստեղ կամ լսել հոլովակում.

 

 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol24/ete_dowq_harazat_kam_mterim_mekin_eq_korcrel_p.png

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (02.02.2015)
Դիտումներ: 1013 | Տեգեր: օգտակար խորհուրդներ, վիշտ, հարզատի կորուստ, հարմոնիա, Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ