Տխուր մտքերի վրա իշխելու աշխատող տարբերակներ
 

   «Ռեսուրս» կենտրոն

Մենք բախվում ենք տարբեր խնդիրների ու դժվարությունների, որոնք ծագում են աշխատավայրում, համալսարանում կամ անձնական կյանքում: Այս խնդիրները դժվարացնում են մեր կյանքը, զայրույթ ու մտահոգություն են առաջացնում: Դրանք մեր կյանքը պարզապես անտանելի են դարձնում: Մենք մտահոգվում ենք այս խնդիրներով և ցանկանում ենք լուծել դրանք:

 

Տխուր մտքերի վրա իշխելու աշխատող տարբերակներ

 

Դրանք կարող են կապված լինել առողջական, աշխատանքային, տնտեսական, ընտանեկան կամ քաղաքական/ազգային խնդիրների հետ: Մենք անհանգստանում ենք այս խնդիրների համար, խոսում ենք դրանց մասին ընկերների հետ և հաճախ փորձում ենք լուծումներ գտնել:

«Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքում Սթիվեն Քովին խոսում է այդ խնդիրների մասին՝ անվանելով դրանց ամբողջությունը Հոգսերի շրջանակ: Սրանք այն խնդիրներն են, որոնք մտահոգում են մեզ, և որոնք մենք ուզում ենք հաղթահարել:

Քովին նաև խոսում է այլ շրջանակի մասին: Նա այն անվանում է Ազդեցության շրջանակ:

Այս շրջանակը ընդգրկում է այն ամենը, ինչի նկատմամբ մենք ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենք: Օրինակ՝ ես լիարժեք կերպով կարող եմ կառավարել իմ ռեսուրսները, ինչպիսիք են' ժամանակն ու փողը: Ես եմ որոշում' ինչպես անցկացնել իմ ժամանակը և ինչ անել իմ գումարի հետ: Կան բաներ, որոնց վրա ես ունեմ անուղղակի ազդեցություն: Օրինակ՝ ես անուղղակի ազդեցություն ունեմ իմ ընկերների, ծնողների և նույնիսկ ղեկավարի վրա: Եթե այս մարդիկ սիրում և վստահում են ինձ, ես հաստատ կարող եմ ազդել նրանց որոշումների վրա:

Սովորաբար իմ ազդեցության և հոգսերի շրջանակների միջև ընդհանուր բաներ կան: Կան որոշ հոգսեր, որոնց նկատմամբ ես ազդեցություն ունեմ: Օրինակ՝ ես ուղղակի և մեծ ազդեցություն ունեմ իմ քննությունների վրա, որոնց համար մտահոգված եմ: Սա շատ պարզ է: Եթե լավ սովորեմ, լավ գնահատականներ կստանամ: Եթե լավ չեմ սովորում, ես մեծացնում եմ քննություններում տապալվելու հավանականությունը:

Շարունակությունը՝ այստեղ:



Стивен Кови - "7 навыков высокоэффективных людей"
 

 


Стивен Кови — 7 навыков высокоэффективных людей (краткая версия)


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol32/mozhno-li-vyjavit-sklonnost-k-suicidu_4-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (15.09.2015) | Հեղինակ: «Ռեսուրս» կենտրոն W
Դիտումներ: 895 | Տեգեր: բարձր տրամադրություն, աշխատող խորհուրդներ, հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ