![]()
  «Երկուսով» Պոռնոգրաֆիայի դիտումը հանգեցնում է սեռական կախվածության զարգացման, նույնքան ուժգին, որքան թմրամոլի ցանկությունն է՝ հերթական չափաբաժինը ստանալու, ապացուցել են հետազոտողները:
Թմրամոլների և պոռնոյի սիրահարների ուղեղի ակտիվության անալիզը գրեթե նույնն է: Այնուամենայնիվ գիտնականները պնդում են, որ դա ամենևին էլ չի նշանակու, թե սովորությունը կապ ունի հենց պոռնոգրաֆիայի հետ, հաղորդում է «Mail Online»-ը: Թեև հստակ գնահատականները դեռ պարզ չեն, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ 25-ից ավելի քան մեկ հոգի տառապում է հարկադրական սեռական վարքագծից, սեքսուալ մտքերով տարվածությամբ, անվերահսկելի գզացմունքներով: Քեմբրիջի համալսարանի հետազոտությունում ուսումնասիրել են արական սեռի 19 հիվանդի ուղեղի գործունեությունը, որոնք տառապում էին հարկադիր սեռական վարքագծից: Այնուհետև արդյունքները համեմատել են նույն թվով առողջ կամավորների ուղեղի սքանավորման արդյունքների հետ: Ինչպես հաղորդում են, խաղի մասնակիցները սկսել են պոռնոգրաֆիա դիտել ավելի վաղ հասակում եւ ավելի մեծ ծավալով: Հետազոտության մասնակիցներին սեռական բովանդակությամբ կամ սպորտային կարճ հոլովակներ են ցույց տվել, այն ժամանակ, երբ նրանց ուղեղի ակտիվությունը վերահսկում էին մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ, որը արյան թթվածնի մակարդակն օգտագործում է ուղեղի ակտիվության չափման համար: Հետազոտողները պարզել են, որ հարկադիր սեռական խանգարմամբ տառապող մարդկանց ուղեղի երեք հատվածն ավելի ակտիվ է, քան առողջ կամավորների դեպքում: ՀՈԼՈՎԱԿՆԵՐ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1114 |
| | |