Kiss.am «Ոչ այնքան խելքը, որքան սիրտն է օգնում մարդուն մերձենալ մարդկանց հետ և հաճելի լինել նրանց»: Լաբրյուեր
«Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ ոքի դուր չի գալիս»:
Լարոշֆուկո
![]() Զգացմունքային ինքնամփոփության պատը քանդելը, որն առկա է անձի և շրջակա աշխարհի միջև, հեշտ խնդիր չէ, բայց լուծելի է: Վաղ թե ուշ տղամարդը կամ կինը նկատում են, որ հարաբերությունները հակառակ սեռի հետ չեն ստացվում, ծննդյան տոները մոռացված են բոլորի կողմից... փորձանք է տեղի ունենում, իսկ դրա մասին, պարզվում է, ոչ ոքի չի կարող պատմել, ոչ ոք չկա... Ուժերն էլ սպառվել են, կարծես կողպեք է դրված սրտի վրա: Ինչպե՞ս դուրս գալ կամավոր մեկուսացումից կամ ինչպե՞ս անել, որպեսզի այդ հարցում ծանոթները, ընկերները կարողանան օգտակար լինել. • Համարձակվեք վստահել ձեր որևէ գաղտնիքը գոնե մեկ մարդու: Գուցե «ամոթ» բառի տակ դուք ուրիշների համեմատ բոլորովին այլ բան եք հասկանում:• Այսպիսի փորձ կատարեք. ստիպեք ձեզ (որքան էլ սարսափելի է թվում) առաջիկա շրջանում կիսվել ձեր անցուդարձի շուրջ ծանոթների հետ և տեսեք, թե ինչ է ստացվում: • Մի' ջանացեք լինել պերֆեկցիոնիստ, այսինքն՝ մարդ, որը ձգտում է ամեն ինչ գերազանց, կատարյալ անել: Դա պարտադիր չէ. չէ՞ որ թերությունները մեր առավելությունների շարունակությունն են: Երբեմն թերությունները մարդկանց ավելի ամուր են իրար կապում, քան առավելությունները: • Եթե ձեր ծանոթներից որևէ մեկը իրեն հոգեկան մենության է դատապարտել, փորձե՛ք նրան զրույցի կանչել, ցուցաբերել ձեր սերը, կապվածությունը, ցույց տվեք, որ հասկանում ու ոգևորում եք նրան: Ինքնամփոփ մարդկանց համար հատկապես կարևոր է շրջապատի կարծիքը: Օգնեք նրան հավատալ իր ուժերին, բուժել իր հին վերքերը: Հաջողությունը անմիջականորեն կաված է նրա հետ, թե ինչպես եք դուք կարողանում շփվել մարդկանց հետ: Հաջողությունը լավ, բարյացակամ փոխհարաբերությունների արդյունք է: Գրեթե բոլոր հաջողակ մարդիկ օժտված են մարդկանց հետ հարաբերություններ կնքելու անսովոր կարողություններով: Նրանք դյուրին կերպով շփվում են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ: Որքան հնարավոր է շատ կապեր ստեղծեք օտար մարդկանց հետ՝ ընդհանուր ինչ-որ բան գտնելով նրանց մեջ. օրինակ՝ նման կենսական փորձը կամ նույնիսկ լավ կատակի միանման ընկալումը: Դի Սնայդեր. Հատված «Գոյատևման դասընթաց երիտասարդների համար» զրույցների շարքից Դի Սնայդերը ամերիկյան Twisted Sister ռոք խմբի անդամներից է: 1985թ. թողարկված «Դուրս արի և խաղա» ձայնասկավառակը դարձավ պլատինե: Մնացած բոլոր հինգ ալբոմները ևս հիթ-շքերթներում զբաղեցնում էին բարձր հորիզոնականներ: 1989թ.-ին խումբը փլուզվեց ներքին ստեղծագործական բախումների արդյունքում: Եվ հենց այդ ժամանակ էլ Սնայդերը որոշեց զրուցել երիտասարդության հետ կյանքի ամենաբարդ խնդիրների շուրջ: Զրույցների շարքը կոչվում է «Գոյատևման դասընթաց երիտասարդների համար»: Հնարավորությունները սահմանափակ են, բայց դրանք կան: Պետք է պարզապես պինդ բռնել դրանք: Դու ևս ունես այդ շանսերը, գուցեև ոչ այսօր, բայց շատ շուտով դրանք կհայտնվեն: Ամենակարևորը հիշելն է, որ միայն դու՛ կարող ես ճշգրիտ գնահատել քեզ: Եվ եթե դու գոհ չես արդյունքներից, միայն դու՛ քո կյանքում կարող ես ինչ-որ բան փոխել: Եթե, օրինակի համար, գեր ես, միայն դու՛ կարող ես և պետք է անցնես դիետայի, և ապա՝ այդ մեկ որոշումը որոշակի չափով կավելացնի վստահության զգացումը քո մեջ: Գուցե ամիսներ անցնեն, մինչև դու վերջապես «գցես» այդ մի քանի կիլոգրամները, բայց դու դե գիտես, որ դադարել ես մռայլ ու անհաղորդ զգալ: Երբեմն օգտակար է պարզապես խորհրդանշական փոփոխություններ մտցնելը` ինքդ քեզ հիշեցնելու համար, որ առաջընթացը կա. օրինակ՝ սկսիր շփվել նոր ընկերախմբի հետ: Ծայրահեղորեն փոխիր սանրվածքդ: Փոխիր աշխատանքդ: Գնիր ինչ-որ բան: Կատարիր անսովոր մի քայլ... Մի կո՛ղմ թող քո առաջվա «ես»-ը և ստիպիր քեզ զգալ, որ ԱՊՐՈՒՄ ԵՍ... ![]()
Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2119 |
| | |

• Համարձակվեք վստահել ձեր որևէ գաղտնիքը գոնե մեկ մարդու: Գուցե 