Ինչո՞վ է առանձնահատուկ հասուն մարդկանց սերը
 

   

Սիրո մեջ ամենառաջին պայմանը հասուն լինելն է. այդ ժամանակ դու կգտնես հասուն զուգընկերոջ, այդ ժամանակ չհասունացած մարդիկ արդեն քեզ չեն գրավի:

Եթե արդեն 25 տարեկանն անց եք, իհարկե չեք կարող սիրահարվել փոքր երեխայի պես. դա անհնար է: Հասուն մարդը բավականին ամբողջական է միայնակ լինելու համար, իսկ երբ հասուն մարդը տալիս է սեր, ապա տալիս է առանց գաղտնի ակնկալիքների, նա պարզապես սիրում է: 

 

Ինչո՞վ է առանձնահատուկ հասուն մարդկանց սերը

 

Երբ հասուն մարդը սեր է տալիս, ինքն է  շնորհակալության զգացում ունենում նրա համար, որ դու այն ընdունել ես. նա չի սպասում շնորհակալության, նա դրա մասին նույնիսկ չի էլ մտածում: Իսկ երբ հասուն մարդը սիրահարվում է մեկ այլ հասուն մարդու, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում։ Նրանք միասին են, բայց միևնույն ժամանակ առանձին: Նրանք այն աստիճանի միասին են, կարծես մի ամբողջություն լինեն, բայց նրանց միացումը չի քանդում նրանց անհատականությունները, ընդհակառակը, այն ուժեղացնում է:

Երկու հասուն մարդիկ սիրո մեջ միմյանց օգնում են ավելի ազատ և ուժեղ դառնալ: Չկա ոչ մի դիվանագիտական կամ ուրիշին իրեն ենթարկելու փորձ. ինչպե՞ս կարելի է սիրելի մարդուն ենթարկել քո կամքին կամ ցանկություններին: Ինչ-որ մեկին քեզ ենթարկելու փորձը չարության, ատելության արտահայտման ձևերից մեկն է:

Սիրո պարադոքսը այստեղ այն է, որ երկու հասուն մարդ միանալով չեն կորցնում իրենց անհատականությունը, այլ ընդհակառակը, ավելի ուժեղնում են՝ միևնույն ժամանակ դառնալով ավելի ազատ:

Հասուն մարդը միշտ իր կողակցին ուզում է ազատ, ինքնուրույն և հետաքրքիր տեսնել: Որքան հետաքրքիր ու տարբեր և միևնույն ժամանակ նման են սիրահարները, այնքան ավելի մեծ է միասին լինելու ցանկությունը: Այս աշխարհում սերն ամենահաճելի պարադոքսն է,- գրում է «Դուք և աշխարհը»:
    


Սիրո 12 դաս, որ պետք է յուրացնենք 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol30/Dragosteasilumina-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (13.06.2015)
Դիտումներ: 2207 | Տեգեր: սիրո հոգեբանություն, սեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ