Սեր առաջին հայացքից...
 

   Kiss.am

Սերն առաջին հայացքից նման է արևային հարվածի, կայծակի ճայթյունի: Դու առաջին անգամ տեսնում ես նրան և հասկանում, որ սիրահարվել ես: Ինչպե՞ս ընդունել նոր զգացմունքը:

Երբ ֆիլմերից մեկի հերոսին հարցրին` արդյոք հավատում է սիրուն առաջին հայացքից, նա զարմացավ. միթե ուրիշ սեր էլ է լինում: Ի՞նչն է պատճառը, որ հենց նա քեզ վրա այդքան մեծ տպավորություն թողեց: Ինչու առաջին հանդիպման ժամանակ սիրտդ սկսեց թրթռալ, իսկ հոգիդ լցվեց անհուն ուրախությամբ… 

 
Սեր առաջին հայացքից...
 
 
 Կան մի  շարք բացատրություններ:
                                      
Պատճառներից մեկը պայմանավորված է ֆերոմոնների ներգործությամբ, որոնք օրգանիզմն արտադրում է հակառակ սեռին գրավելու համար: Անհասկանալի է միայն, թե ինչու մեկի ֆերոմոնների ազդեցությունից գլուխդ պտտվում է, իսկ մյուսների կողքով անցնում ես անտարբեր:
 
Ամերիկացի հոգեբաններն անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 48 անծանոթ կին և տղամարդ խոսակցության ընթացքում նայել են միմյանց աչքերին: Պարզվել է, որ երկարատև հայացքն ուժեղացնում է սիրահարվածության զգացումը և վստահությունը զուգընկերոջ հանդեպ: 
 
Եթե մարդը, որն անթարթ նայում է աչքերիդ,  քեզ հաճելի է, շարունակում ես կոնտակտ պահել նրա հետ: Եվ առաջանում է սեր առաջին հայացքից: Իսկ եթե նա քեզ տհաճ է, հեռացնում ես աչքերդ, և ոչինչ չի պատահում: Առաջին հայացքից ծագած սերը բացատրվում է նաև նրանով, որ հակառակ սեռի մեջ մենք փնտրում ենք մեր հորը (մորը) հիշեցնող գծեր:  Եթե մենք հանդիպում ենք նման մեկին, առաջանում է սեր առաջին հայացքից: 
 
Մենք հաճախ սիրահարվում ենք նրանց, ում աչքերի մեջ տեսնում ենք մեր արտացոլանքը:  Իսկ միստիկային հակված մարդիկ հավատում են, որ անցյալ կյանքում բաժանված սիրահարներն անպայման պետք է հանդիպեն նորում և ճանաչեն միմյանց: 
 
Սեր առաջին հայացքից...
 
Բայց ինչքան տարբերակներ էլ լինեն, իսկ դրանք բազմաթիվ են, այս երևույթին հանդիպած մարդկանց մոտ առաջանում է մի հարց. կարելի է վստահել առաջին հայացքից ծագած զգացմունքին…
 
Սիրո մեջ ընդանհրապես երաշխիքներ չկան: Պետք է միայն պարզել` ինչ հարաբերություններ ես ուզում ունենալ տվյալ մարդու հետ:
Եթե նրա մեջ քեզ ձգում է միայն ֆիզիկական կողմը, ուշադրություն դարձրու, թե որքանով են համընկնում ձեր հետաքրքրությունները, շրջապատը: Եթե դրանք շատ տարբեր են, ձեր հարաբերությունները դժվար թե ամուր լինեն: Կարող է նաև այնպես պատահել, որ նրա մեջ տեսնես ոչ թե անհատականության, այլ այն գծերը, որ ուզում եք տեսնել (հիշեցնող ձեր հորը կամ նախկին ընկերոջը): Իսկ եթե քեզ հաջողվի ընդունել նրան, ինչպես որ կա, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները բարեհաջող ընթացք կստանան:
 
Սերն առաջին առաջին հայացքից ոչնչով վատ չէ երկրորդից կամ երրորդից: Իրական կյանքում շատ են դեպքերը, երբ մարդիկ սիրահարվում են  հազիվ իրար տեսած և երջանիկ ապրում են ողջ կյանքը: Եթե քեզ այցելել է այդ զգացմունքը, վայելիր այն, այդ դեպքում ֆիլմի հերոսի պես կարող ես ասել` իսկ միթե ուրիշ սեր էլ է լինում:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/vol5/serarajinhayacqic2.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (31.08.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 7533 | Տեգեր: սեր, Երկուսով, սիրո հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ