Հարբեցող մարդու հուզական ոլորտը
 

   

Հարբերցող մարդու հուզական ոլորտըՈչ հասուն հուզական ոլորտ

Երբ մարդն սկսում է ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործել, կանգ է առնում իր հասունացման և հոգևոր զարգացման մեջ: Նրանց վարքում երեխայություն է նկատվում, նրանք չեն ցանկանում մեծանալ: Անձնագրով կարող են 30, 40, 50 տարեկան լինել, բայց զգացմունքային առումով կարծես 17 լինեն:

Երբ ալկոհոլամոլը ցանկանում է խմել, սկսում է իրեն երեխայի նման պահել, ցանականում է խմել հե´նց հիմա, ա´յս պահին: Հետաձգել ցանկության բավարարումը կարող են միայն հասուն մարդիկ, բայց ոչ երեխաները: Անհաջողություններին ու ցավին դիմակայել կարող են մեծերը, բայց ոչ փոքրերը: Ալկոհոլոմոլությամբ տառապող մարդիկ չեն կարողանում տանել կյանքի դժվարությունները: Նորմայում, հաղթահարելով դժվարությունները, ցավը, անհաջողությունները, մարդիկ հոգեպես աճում են, զգացմունքային առումով հասունանում: Հարբեցողներն ամբողջ կյանքում խուսափել են դրանից, նրանց կողքին միշտ եղել է մեկը, ով պատրաստ է եղել նրանց փոխարեն որոշումներ կայացնելու և լուծելու խնդիրները: Այսպես այս հիվանդներն զգացմունքային մակարդակում թերհաս են մնացել:

Երջանիկ և անհոգ ժամանակները հոգեկան աճի և զգացմունքային ոլորտի զարգացման ժամանակները չեն: Անհոգ ժամանակները մարդուն չեն դրդում փոփոխությունների, իսկ հոգևոր աճը պայմանավորված է հենց փոփոխություններով: Ալկոհոլից և թմրադեղերից կախվածություն ունեցող հիվանդները կարողանում են խուսափել ցավերից:

Սեփական զգացմունքերն արտահայտելու անկարողություն

Ալեկսիտիմիա, սա սեփական զգացմունքներն արտահայտելու անկարողությունն է: Հետազոտու¬թյունները ցույց են տվել, որ սա հատուկ է ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց:

Այն հարցին, թե ինչպես եք ձեզ զգում, ալկոհոլամոլությամբ տառապողները պատասխանում են` նորմալ, իսկ այն հարցին, թե ինչ են զգում, դժվարանում են պատասխանել: Ամաչկոտ, քչախոս մարդիկ ալկոհոլի ազդեցությամբ սկսում են շատախոսել, ակտիվանում են, անում են բաներ, որոնք երբեք չէին անի սթափ վիճակում: Հարբած վիճակում արտահայտած հույզերն ու ապրումները կարող են այդքան էլ համապատասխան չլինել այդ իրավիճակին. հավանական է, որ նա արտահայտում է իր վաղուց ճնշած ապրումները: Դրանք այն զգացմունքներն են, որ նա տարիներ շարունակ տածել է ինքն իր հանդեպ: Այո, նրա ատելությունը, ագրեսիան, բացասական խոսքերը կարող են արտաքնապես ուղղված լինել որևէ այլ մարդու, բայց իրականում դրանք այն հույզերն են, որոնք ուղղված են հենց իրեն:

Սթափ վիճակում հարբեցողը կարող է չարտահայտել իր հույզերը, քանի որ չգիտի ինչպես դա անել: Պահանջվում է աշխատանք, հմտություններ, ջանքեր, որպեսզի մարդը կարողանա ապրել և արտահայտել իր զգացմունքները, իսկ զգացմունքների արտամղումը, ճնշումը տեղի է ունենում անգիտակցաբար, մեխանիկորեն: Դա փոխակերպվել է մկանային լարվածության:

Հարբեցողը չի ղեկավարում իր վաղուց ճնշած ապրումները: Իրականում նա բարկացած է ոչ թե շրջապատող մարդկանց վրա, այլ հենց իր վրա:

Մեղքի զգացում

Մեղքի զգացումը հարբեցողի հիմնական զգացումներից է, որն ուղեկցում է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Նա ունեցել է այդ զգացումը դեռևս շատ վաղ տարիքից, երբ սկսել է խմել: Ինչո՞ւ: Տարբեր պատճառներով: Այն պատճառով, որ իր ծնունդով դժվարությունների առաջ է կանգնեցրել ընտանիքին: Այն պատճառով, որ իրեն սիրել են, իսկ ինքն իրեն վատ է պահել (սա իր կարծիքն է այդ ամենի մասին):

Հարբեցողը չի ցանկանում անել այն, ինչ արել է երեկ ոչ սթափ վիճակում: Նա չի սիրում իր մեջ այդ հարբած մարդուն: ‹‹Ես սրիկա եմ: Այդ արարքից հետո ես արժանի չեմ մարդ կոչվելու: Ես երեկ հարվածել եմ քեզ: Նման բան էլ երբեք չի կրկնվի››: Եվ որպեսզի քավի մեղքը, մի մեծ փունջ ծաղիկ է նվիրում կնոջը կամ օգնում նրան` լվանալով տան հատակը: Հարբելուց հետո հարբեցողը, մեղքի զգացումից դրդված, կարող է կես օրում անել այն ամբողջ աշխատանքը, ինչը նախկինում անում էր մեկ ամբողջ օրվա ընթացքում:

Հարբելուց հետո մեղքի զգացումն ավելի է ուժեղանում, և նա խոստանում է թողնել խմելը: Այդ ժամանակ նրան ավելի հեշտ է համոզել գնալ բժիշկ-թմրաբանի մոտ: Երբ մարդը մեղավորություն է զգում, նրան հեշտ է կառավարելը: Դա լավ գիտեն հարբեցողներին վերահսկող կանայք:

Հարբեցողը չի կարող տանել ցավը, իսկ մեղքի զգացումը ցավոտ է, և նա նորից հարբում է, հետո էլ իրեն ավելի ու ավելի մեղավոր զգում: Վերոնշյալ հոգեբանական առանձնահատկությունները հատուկ են ոչ բոլոր հիվանդներին, կամ էլ հնարավոր է, որ մասնակիորեն դրսևորվեն:

Այս հոգեբանական առանձնահատկությունները կարող են դրսևորել նաև այն մարդիկ, ովքեր երբեք չեն չարաշահում ալկոհոլը, պարզապես հարբեցողների շրջանում այս առանձնահատկությունները շատ ավելի հաճախ են հանդիպում, քան մյուսների: Սրանք շատ հաճախ են հանդիպում նաև թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Վերջինները, սակայն, զարգացման խանգարումներ են ունենում, հոգեբանորեն հասուն չեն, ինֆանտիլ են, և նրանց հոգեբանական պատկերը շատ ավելի խաթարված է, քան հարբեցողներինը: Ինչը իրականում չի մեղմացնում առաջինների դրությունը:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol27/zgacum_alkohol.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (08.04.2015)
Դիտումներ: 895 | Տեգեր: վնասակար սովորություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ