Գունային հոգեբանություն
 

   kiss.am

Երբևէ մտածել ե՞ք, որ մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Բազմաթիվ հոգեբանների պնդմամբ դա առավել քան իրատեսական է, և կամա թե ակամա մենք ենթարկվում ենք այդ օրինաչափությանը: Միասին բացահայտենք գունային հոգեբանությունը:
 
Գունային հոգեբանություն
 
Սովորաբար բաց գույները թվում են թեթև և խաղաղության խորհուրդ են կրում իրենց մեջ, մուգ գույները ուշադրություն են գրավում, սակայն պետք է ի նկատի ունենալ , որ մարդը յուրօրինակ անհատականություն է, և հաճախ միևնույն գույնը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա:
 
Բաց վարդագույն
 
Վարդագույնը խորհրդանշում է նրբությունը եվ քնքշությունը, այն հանդիսանում է պասսիվ գույն, հանգստացնում է, մեղմացնում է զգացումները, թուլացնում  ջզաձգված նյարդերը:
 
Ավելի վառ գույները բարձրացնում են տրամադրությունը և հաղորդում լավատեսություն:
 
Կարմիր գույն
 
Կրքի և խենթության խորհրդանիշ է: Այն գրավում է մարդկանց ուշադրությունը, դարձնում ակտիվ ու նույնիսկ ագրեսիվ: Սակայն մի պարզ ճշմարտության համաձայն` կարմիրի առաջացրած ազդեցությունը որքան բռնկուն ու գայթակղիչ է, նույնքան էլ` վաղանցիկ :
 
Նարնջագույն
 
Բարձրացնում է տրամադրությունը և հաղորդում  ստեղծագործական ակտիվություն: Այս գույնի սիրահարները սովորաբար լավատես մարդիկ են և օժտված են մեծ նախաձեռնողությամբ (էնտուզիազմով):
 
Դեղին
 
Դեղինը խորհրդանշում է լավատեսություն, ուրախություն,, ջերմություն: Դեղինը արևի գույնն է և համարվում  է նաև իմաստության ու բանականության խորհրդանիշ:
 
Սպիտակ
 
Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, հավատարմություն, անմեղություն, ճշմարտություն և ազնվություն:
 
Սև
 
Սևը լի է գաղտնիքներով, զսպվածությամբ, ինքնաբերաբար հարգանք է առաջացնում
 
Կանաչ
 
Կանաչ գույնը մարդու վրա թողում է հանգստացնող, ներդաշնակող ազդեցություն, դրականորեն ազդում է տեսողության վրա, հաղորդում է ինքնավստահության, պաշտպանվածության, կայունության զգացում:
 
Երկնագույն
 
Թեթև տխրության խորհուրդ է կրում իր մեջ և նույնացվում է ջրի ու սառույցի հետ: Գույնը ունակ է մեծացնելու տեսողական մակերեսը: Երկնագույնը հաղորդում է վստահություն, արժանապատվության զգացում: Ըստ հետազոտությունների` մարդկանց  գերակշռող մասը նախապատվություն է տալիս հենց այս գույնին:
 
Կապույտ
 
Կապույտը ավելի հագեցած  և արտահայտիչ գույն է. խորհրդանշում է երկրագունդը: Համարվում է գործնական գույն և ինտելեկտի խորհրդանիշ:
 
Մանուշակագույն
 
Առաջացնում է  ճնշվածություն, տխրություն: Այն համարվում է հոգևոր գաղտնիքների և արժանապատվության խորհրդանիշ, երբեմն առաջացնում է անկումային տրամադրություն, իսկ ավելի բաց տոները ռոմատիկ տրամադրության գրավական են: Մանուշակագույնը համարվում է կանանց հոգեբանության վրա ազդող գույն և հաճախ  օգտագործվում է կանացի ապրանքների արտադրության մեջ:
 
Մոխրագույն
 
Համարվում է չեզոք գույն, զուրկ է ջերմությունից, սակայն ի տարբերություն կարմիրի՝
լի է արժանապատվությամբ:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol5/gunayinhogebanutyun1.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (08.11.2013) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 5058 | Տեգեր: Հոգեբանություն, Սա հետաքրքիր է | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ