Բացահայտվել է պատճառը՝ ինչու՞ է տղամարդն այդքան մտածում սեքսի մասին
 
ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց` 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:
Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:
Մարդկային ուղեղն ընկալում է սեքսուալ պատկերներն անուղղակիորեն, նույնիսկ, երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են` տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար` սրանով են պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:
Ճիշտ է, որ կինն ավելի քիչ է մտածում սեքսի մասին, քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին:
Կինը կարող է լինել և ռոմանտիկ, և կռվազան, լուծել կոնֆլիկտներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը: Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:
Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեի ընթացքում, իսկ տղամարդը` 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում է` 20000, իսկ տղամարդը` 7000 բառ:
Ինչո՞ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:
Կինը հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ` ոչ շատ:
Մի խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում զույգերը կարող են զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից:
Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: