Հայերն իրար քցում են թե Մոսկվայում, թե Երևանի սաունայում
 

   

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Փարսադան Փարսադանյանին արդարացնելու դատավճիռը, որ կայացրել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: Այս մասին գրում է «Առաջին Լրատվական»-ը:

Նախաքննական մարմինը 33-ամյա, խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխա ունեցող Փարսադան Փարսադանյանին մեղադրել էր կողոպուտի փորձ կատարելու համար:

Գործի դատական քննության ժամանակ պարզվել է, որ Փարսադանը տուժող ճանաչված Արշավիրին իմացել է Մոսկվայում արտագնա աշխատելու ժամանակից:

 

Այնտեղ երեք «խոպանչի» հայերով բնակարան են վարձել, պայմանավորվել, որ վարձը կիսովի են տալու, բայց Արշավիրը երկու ամսից ավելի ապրելով՝ մի ամսվա վարձ է վճարել ու առանց զգուշացնելու հեռացել է՝ վարձի գծով պարտք մնալով 10 հազար ռուբլի, իսկ նույն սենյակում բնակվող երրորդ հային պարտք է եղել ևս 5 հազար ռուբլի:

Առավել մանրամասն՝ այստեղ:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օրվա լրահոսից | Ավելացրեց: Davbad (01.06.2017)
Դիտումներ: 389 | Տեգեր: սաունայում, թե, են, Երևանի, քցում, Հայերն, Մոսկվայում, իրար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ