Թող ներս գա Սերը. առակ
 

   youandworld.am

Թող ներս գա Սերը. առակ

Նորակազմ ընտանիքին հյուր են գալիս երջանկությունը, առողջությունը, հարստությունը և սերը:

Սկեսրայրն ասում է.

- Թող ներս գա առողջությունը. այն ինձ շատ է հարկավոր:

Սկեսուրն ասում է.

- Թող ներս գա հարստությունը. մենք նրա կարիքը շատ ենք զգում:

Տղան ասում է.

- Թող ներս գա երջանկությունը. երկար ժամանակ է, ինչ փնտրում եմ:

Հերթը հասնում է հարսին: Նա էլ ասում է` թող ներս գա սերը:

Որպես իրենց ընտանիքի նոր անդամ` որոշում են կատարել հարսի ցանկությունը:

- Թող ներս մտնի սերը:

Սիրո հետևից ներս են մտնում և’ երջանկությունը, և’ հարստությունը, և’ առողջությունը: Երբ հարցնում են, թե ինչու ներս մտան մնացածը. չէ՞ որ նրանք ընտրեցին միայն սիրուն, նրանք պատասխանեցին.

- Որտեղ սեր կա, մենք այնտեղ ենք:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/ser_arak_p.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (19.02.2015) | Հեղինակ: youandworld.am W
Դիտումներ: 1281 | Տեգեր: Երկուսով, սիրո հոգեբանություն, սեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ