![]() Ասում են` կինը միշտ էլ ինտուիտիվ զգում է, երբ տղամարդը անտարբեր չի լինում իր նկատմամբ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ կանայք մոլորվում են իրենց ինտուիցիայի ցանցում և չեն կարողանում կողմնորոշվել` սիրում է, թե ոչ: Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են սիրահարվելիս վազում և միանգամից ամեն ինչ խոստովանում սիրո օբյեկտին,- գրում է LadyNews-ը,- բայց եթե ավելի ուշադիր լինեք, ապա ամեն ինչ կհասկանաք նրա վարքագծից ու, գուցե, եթե տղամարդը ամաչկոտ է, դուք կանեք առաջին քայլը:
Երբ ձեր հայացքները հանդիպում են, սիրահարված տղամարդը երկար պահում է կոնտակտը, իսկ նրա աչքերի բիբերը լայնանում են: Նա օգտագործում է անգամ աննշան հնարավորությունը ձեզ ավելի մոտ կանգնելու համար: Անիմաստ պատճառներ է գտնում ձեզ դիպչելու համար` ուղղում է ձեր «չենթարկվող» մազափունջը, զգեստի վրայից մաքրում է գոյություն չունեցող փոշին: Անհագորեն ուզում է ձեր մասին իմանալ ամեն ինչ: Նրան հետաքրքրում են թե՛ ձեր հոբբին, թե՛ նախընտրությունները, թե՛ զբաղմունքը: Ընդ որում, երեխայի պես ուրախանում է հենց որ ձեր ճաշակները համընկնում են որևէ հարցում: Երբ ձեր շրջապատում է հայտնվում որևէ երրորդ անձ, սկսում է չեմուչումով պատասխանել հարցերին և ցույց տալիս, որ երրորդն ավելորդ է: Երբ խոսում է ձեզ հետ, նրա ձայնը դառնում է ավելի մեղմ: Նա հիացմունքով «այո» է պատասխանում ձեր բոլոր խնդրանքներին: Ձեր կողքին նա այլ կանանց չի նկատում: Երբեմն դառնում է ամաչկոտ և չի կարողանում նորմալ արտահայտել մտքերը: Աշխատում է ուրախացնել ձեզ, և դա նրա մոտ ստացվում է, քանի որ ամեն ինչը սիրով է անում:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4998 |
| | |