Kiss.am Ինչպե՞ս կարելի է մտերմության շրջանում մաքուր փոխհարաբերություններ պահպանել: Նախ` համոզվիր, որ ձեր վարքը բարոյական տեսանկյունից մաքուր է: Արդյո՞ք իրար ձեոք բռնելը, համբուրվելը կամ գրկախառնվելը ձեր բնակության վայրում պատշաճ է համարվում չամուսնացած զույգերի համար:
Նույնիսկ եթե սիրո նման արտահայտումները անհավանության չեն արժանանում, դրանք թույլատրելի են միայն այն դեպքում, երբ հարաբերությունները զարգացել են այն աստիճան, որ ամուսնությունը հաստատ պլանավորված է (չնայած ժամանակները փոխվում են, և այս հարցում, իհարկե, կարող եք վերապահումներ մտցնել): Զգույշ եղեք, որ դրանք չտանեն անմաքուր վարքի: Մտերմության շրջանում բարոյապես մաքուր փոխհարաբերություններ պահելով՝ պարզորոշ ցույց կտաք, որ կարողանում եք ինքներդ ձեզ կառավարել և ուրիշի բարօրությունը մեծահոգաբար ավելի բարձր դասել սեփական ցանկություններից:
Քանի որ ՄԻԱՎ-ով (ՁԻԱՀ առաջացնող վիրուս) վարակվածների մոտ ախտանշանները միանգամից չէ, որ ի հայտ են գալիս, ապա ավելորդ չէր լինի, եթե ամուսնացողը կամ հոգատար ծնողները խնդրեն ապագա կողակցին, որն անցյալում անկանոն սեռական կյանք է վարել կամ էլ ներերակային թմրադեղեր է ընդունել, ՁԻԱՀ-ի արյան անալիզ հանձներ: Ախտորոշման դրական պատասխանի դեպքում վարակված անհատը չպետք է պնդի, որ փոխհարաբերությունները շարունակվեն, եթե նրա ընտրյալը այլևս չի ցանկանում դա: Անշուշտ լավ կլինի, եթե նախկինում վտանգավոր կյանք վարած անձնավորությունը, նախքան որևէ մեկի հետ ամուսնության նպատակով մտերմություն անելը, սեփական նախաձեռնությամբ ՁԻԱՀ-ի անալիզ հանձնի:
Ինչու՞ չի կարելի տրվել տղային ժամանակից շուտ
Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1053 |
| | |

Եթե ամեն ինչ լավ է ընթանում, և դուք մտադիր եք ամուսնանալ, անհրաժեշտ կլինի որոշ հարցեր անկեղծորեն քննարկել, ինչպես օրինակ՝ որտե՞ղ եք ապրելու: Արդյո՞ք երկուսդ էլ աշխատելու եք: Ի՞նչ եք մտածում երեխաներ ունենալու մասին: Բացի այդ, նաև արդարացի կլիներ պատմել ձեր անցյայից այնպիսի դեպքեր, որոնք կարող են հետագայում որոշ ազդեցություն թողնել ամուսնության վրա: Դրանք կարող են լինել մեծ պարտքերը կամ ինչ-որ մեկի հանդեպ պարտականությունները, առողջության հետ կապված խնդիրները, ասենք՝ ծանր հիվանդությանը, որով գուցե տառապում եք: