Ի՞նչ հատկություններ փնտրել ապագա կողակցի մեջ
 

   Kiss.am

Նախ ճանաչիր քեզ

 

Հեշտությա՞մբ ես թվարկում այն հատկությունները, որոնք կուզեիր տեսնել քո ապագա կողակցի մեջ: Շատերի համար դա դժվարություն չի ներկայացնում: Բայց ի՞նչ կարելի է ասել քո՛ մասին: Քո ո՞ր հատկությունները կարող են նպաստել որ ապագայում հաջող ընտանիք կազմես: Ինչպիսի՞ ամուսին կամ կին կլինես դու:

Օրինակ՝ հեշտությա՞մբ ես ընդունում սխալդ, թե՞ միշտ պատրաստ ես արդարանալու, երբ դրա հետ կապված քեզ խորհուրդ են տալիս: Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ անձնավորություն ես՝ կենսուրախ ու լավատե՞ս, թե՞ միշտ մռայլ ու ամեն ինչից դժգոհ:

Հիշի՛ր, ամուսնությունը չի կարող փոխել քո բնավորությունը: Եթե մինչև ամուսնանալը հպարտ, չափից դարս զգայուն և ամեն բան գորշ գույներով տեսնող անձնավորություն ես եղել, ապա նույնը կլինես նաև ամուսնանալուց հետո: Դժվար է սեփական անձին նայել ուրիշի աչքերով, ուստի արժե խնդրել ծնողներիդ կամ մտերիմներիցդ որևէ մեկին անկեղծորեն իրենց կարծիքն արտահայտել ու խորհուրդ տալ: Եթե զգաս, որ այս կամ այն հարցում փոփոխություն մտցնելու կարիք անես, գործի անցիր նախքան ամուսնանալու որոշում կայացնելը:

 

Քանի դեռ ամուսնացած չես, կիրառի՛ր այս խորհուրդները: Դա նման կլինի բանկում գումար ետ գցելուն, մի բան, որը շատ անհրաժեշտ կլինի քո ապագա ընտանիքի համար:

 

Օրինակ՝ եթե դու կին ես, սովորիր ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե քո արտաքին տեսքին, այլ հոգուդ գեղեցկությանն ու ինքնազարգացմանը:

Համեստությունն ու ողջամտությունը կօգնեն քեզ իմաստություն ձեռք բերել:

Իսկ եթե տղամարդ ես, սովորիր բարի ու հարգափց վերաբերմունք ցուցաբերել կանանց հանդեպ:
Սովորելով որոշումներ կայացնել ու պատասխանատվություններ վերցնել՝ միևնույն ժամանակ սովորիր լինել համեստ ու խոնարհ: Բռնատիրական վերաբերմունքը մեծ խնդիրներ աոաջ կբերի ընտանիքում:
Թեպետ այս հարցում իրականում այնքան էլ հեշտ չէ փոխել բնավորության գծերը, սակայն բոլորն էլ անխտիր կարիք ունեն իրենց վրա աշխատելու: Դա կօգնի քեզ հետագայում ավեյի լավ կողակից լինել ամուսնական կյանքում:

 

 

Քանի դեռ ընտանիք չես ստեղծել, քո մեջ զարգացրու այնպիսի հատկություններ, սովորություններ ու ընդունակություններ, որոնք պետք կգան ամուսնական կյանքում:

Նախ ինքդ քեզ հարցրու՝ իսկապե՞ս ուզում եմ ամուսնանալ: Ուրիշի զգացմունքների հետ խաղալով՝ նրա մեջ զուր սպասելիքներ արթնացնել, իրոք որ դաժան է: Այնուհետև մտածիր. «Արդյոք կարո՞ղ եմ ամուսնանալ»: Եթե այս երկու հարցերին դրական պատասխան տաս, ապա քո հետագա քայլերը կախված կլինեն տեղի սովորույթներից:

Կան երկրներ, որտեղ կարելի է ինչ-որ մեկին որոշ ժամանակ հեռվից դիտել, այնուհետև մոտենալ և առաջարկել նրան ավելի մոտիկից ծանոթանալ: Եթե քեզ մերժեն, մի փորձիր համառել ձանձրացնելու աստիճան: Հիշիր, որ դիմացինդ նույնպես իրավունք ունի այդ հարցում որոշում կայացնելու: Իսկ եթե դրական պատասխան ստանաս, ապա կարող ես հոգ տանել, որ միասին ժամանակ անցկացնեք՝ որևէ օգտակար զբաղմունք ընտրելով: Դա քեզ հնարավորություն կտա տեսնել՝ արդյո՞ք իմաստ ունի ընտանիք կազմել այդ անձնավորության հետ:

 

Ինչի՞ վրա արժե ուշադրություն դարձնել այդ ժամանակ:

Այս հարցին պատասխանելու համար պատկերացրու երկու երաժշտական գործիք, ասենք՝ դաշնամուր և կիթառ: Եթե երկուսն էլ լավ են լարած, ապա թե՛ դաշնամուրի և թե՛ կիթառի վրա, առանձին վերցրած, կարելի է գեղեցիկ մեղեդի նվագել: Սակայն ի՞նչ պետք է ակնկալել, երբ այդ երկու գործիքների վրա նվագեն միաժամանակ: Պետք է, որ դրանք համահունչ լինեն: Նույնն է պարագան նաև քո և քո ընտրյալի դեպքում: Երկուսդ էլ գուցե անհատապես լավ աշխատել եք ձեր բնավորության գծերի վրա՝ ջանալով «լարել» դրանք: Սակայն հարցն այն է՝ համահո՞ւնչ եք արդյոք իրար հետ: Այլ խոսքերով ասած՝ համապատասխանո՞ւմ եք իրար:

 


Ի՞նչ պետք է իմանան նրանք, ովքեր փնտրում են իրենց սերը


Կնոջ կարևոր հատկանիշները ըստ տղամարդկանց

 


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol33/para-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (26.09.2015) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1087 | Տեգեր: ամուսնություն, Կանայք, Երկուսով, կին-տղամարդ շփում, Տղամարդիկ, սեր, սիրահարություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ