![]()
  YahooNews
Ամերիկյան կայքն ուսումնասիրություն է անցկացրել կանանց շրջանում՝ պարզելու համար, թե ինչը կարող է խենթացնել նրանց տղամարդու հետ համբուրվելու ժամանակ: Ստացված արդյունքները բավական հակասական են, ինչը խիստ բնորոշ է կնոջ խառնվածքին: Ստորև ներկայացնում ենք կանանց կողմից տղամարդկանց հասցեագրված բոլոր խորհուրդները՝ ճիշտ համբուրվելու վերաբերյալ.
1. Ինչպես նշել է իգական սեռի մեծ մասը, իրենց խենթացնում է տղամարդու դանդաղ, բայց միևնույն ժամանակ երկարատև կրքոտ համբույրը: 2. Երբեք մի՛ հարցրեք կնոջը, թե արդյոք կարելի՞ է նրան համբուրել. դա կարող է միանգամից կոտրել ապագա համբույրի ողջ «էֆեկտը»: Ավելի ճիշտ կլինի աստիճանաբար մոտենալ նրան, ճիշտ պահը որսալ, ինչն ինքնըստինքյան կհանգեցնի շուրթերի «բաղձալի» հպմանը: 3. Որքան էլ զարմանալի է, սակայն խենթացնող համբույրը պարտադիր չէ, որ լինի միայն շուրթերով: Օրինակ՝ իգական սեռի մի մասը նշել է, որ ավելի բուռն զգացմունքներ է ապրում, երբ տղամարդը համբուրում է իրենց վիզն ու ականջի շուրջը: 4. Որոշ կանայք էլ կարծում են, որ լավ համբույրի համար տղամարդը պետք է ցուցաբերի վստահություն՝ դրա հետ համադրելով նաև մեղմություն: Սակայն կանայք միևնույն ժամանակ նշում են, որ վստահության չափից ավելի «չափաբաժինը» կարող է կործանիչ դեր ունենալ համբույրի հարցում: Սա բացատրվում է նրանով, որ կանանց վանում են այն տղամարդիկ, ովքեր առանց կնոջ ցանկությունն ու պատրաստակամությունը հաշվի առնելու, համբուրում են նրանց: 5. Ի տարբերություն չափից ավելի ինքնավստահ տղամարդկանցից բողոքող կանանց՝ իգական սեռի որոշ ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ խենթացնող համբույրը պետք է լինի շատ անսպասելի, նույնիսկ տղամարդու կողմից ուժի գործադրմամբ:
Самые красивые поцелуи Նրա համբույրների նշանակությունը
Подпишитесь на доски (Ինչպես համբուրվել) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3078 |
| | |