Ֆրանսիական համբույր. ձեր կրքի արտահայտման հաճելի միջոց (18+)
 

   Kiss.romanticcollection.ru

Դասական համբույրներին ծանոթանալուց հետո բոլորի մոտ էլ ցանկություն է առաջանում յուրացնել ֆրանսիական համբույրի տեխնիկան: Կարելի է վստահաբար ասել, որ ֆրանսիական համբույրն ամենակրքոտ, ամենասեքսուալ, ամենաէրոտիկ համբույրն է, ուստի պետք է այն անպայման իմանալ:

Ֆրանսիական համբույր. ձեր կրքի արտահայտման հաճելի միջոց (18+)

Ֆրանսիական համբույրը դասական համբույրի շարունակությունն է այն տարբերությամբ, որ այստեղ բացի շրթունքներից մասնակցում է նաև լեզուն:

1. Համբույրից առաջ պետք է վստահ լինել, որ թարմ շնչառություն ունեք: Եթե այն որոշ պատճառներով թարմ չէ, ապա արեք ամենը, որպեսզի այն թարմ լինի: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան:

2. Ինչպես արդեն նշեցինք, ֆրանսիական համբույրը դասականի շարունակությունն է, ուստի սկսել պետք է հենց շրթունքների սովորական համբույրից:

3. Եվ այսպես: Ընտրում ենք որևէ ռոմանտիկ կամ պարզապես հարմարավետ վայր: Այնուհետև որևէ կերպ դիպչում ենք զուգընկերոջը` կամ գրկում ենք, կամ բռնում ենք ձեռքը. դա անհրաժեշտ է ավելի ինտիմ տրամադրություն ստեղծելու համար:

4. Այնուհետև դանդաղորեն մոտենում ենք նրան և համբուրում շուրթերից մեկը կամ երկուսը միասին:

5. Ձեր լեզվի ծայրով գտեք զուգընկերոջ լեզուն: Դիպչեք դրան և լեզվով սկսեք առաջ-հետ և շրջանաձև շարժումներ անել: Այդ ամենն անում եք առանց շտապելու, թուլացած շրթունքներով և լեզվով: Միայն թե հիշեք, որ չի կարելի լեզուն խորը մտցնել զուգընկերոջ բերանի մեջ, քանի որ դա կարող է տհաճ զգացողություններ առաջացնել:

6. Ֆրանսիական համբույրը սովորաբար սկսում է զուգընկերներից մեկը, ուստի սկզբից լեզվով աշխատում է մեկը, ապա սպասում, մինչև զուգընկերը կմիանա իրեն:

7. Լեզվի բոլոր շարժումները պետք է անել չափավոր ուժով: Ուժի չափը պետք է այնպես ընտրել, որպեսզի զուգընկերն անհարմարություն չզգա:

8. Համբույրը կարող է տևել 20 վայրկյանից 30 րոպե: Պետք չի կենտրոնանալ ժամանակի վրա, միայն հաշվի առեք, որ ֆրանսիական համբույրն ավելի երկար է տևում, քան սովորականը:

9. Համբույրը պետք է ավարտել դանդաղ, առանց կտրուկ շարժումների: Լեզուն հետ ենք քաշում և առանց շտապելու հետ գնում` փակելով բերանը:

Այժմ մանրամասն գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ համբուրվել լեզվով: Այժմ ձեզ միայն պրակտիկա է պետք: Միայն թե պետք է նշել, որ բոլոր մարդկանց չի դուր գալիս ֆրանսիական համբույրը: Այդտեղ սարսափելի ոչինչ չկա, միայն թե պետք է նախապես զգուշացնել զուգընկերոջը:

 


 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol24/550px-french-kiss-step-6-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (10.05.2014) | Հեղինակ: Kiss.romanticcollection.ru W
Դիտումներ: 5398 | Տեգեր: սեքս, սիրախաղ, ֆրանսիական համբույր, համբույր | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ