Իրավական անկյուն. «զագսավորման» ի՞նչ կարգ է գործում ՀՀ-ում
 

   Kiss.am

Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնության գրանցումը ՔԿԱԳ մարմիններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնությունը գրանցելու համար:

 

Իրավական անկյուն. «զագսավորման» ի՞նչ կարգ է գործում ՀՀ-ում

 

Ամուսնությունը գրանցվում է ասմուսնացողներից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում՝ ամուսնացողների դիմումի հիման վրա: Ամուսնության գրանցումը կատարվում է դիմումը հանձնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում և ամուսնացողների համատեղ խնդրանքով այդ ժամկետը կարող է կրճատվել կամ երկարաձգվել:  Հարգելի պատճառներ են համարվում ծանր հիվանդությունը, համատեղ երեխաներ ունենալու հանգամանքը, ամուսնացող կնոջ հղիությունը, բանակ զորակոչվելը, ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:  Նշված հանգամանքների առկայության դեպքում ամուսնության գրանցումը կատարվում է եռօրյա ժամկետում: Ամուսնությունը գրանցվում է միայն ամուսնացող անձանց ներկայությամբ: 


Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով չի թույլատրվում: Առանձին դեպքերում ամուսնության գրանցումը կարող է կատարվել հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում՝ ամուսնանալ ցանկացող անձանց ներկայությամբ:


Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնությունը գրանցելու համար ամուսնացող անձինք պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթեր: Այն անձինք, ովքեր նախկինում ամուսնացած են եղել, պետք է ներկայացնեն ամուսնությունը դադարած լինելու փաստը հավաստող փաստաթղթեր՝ ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական, ամուսնուն մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռ և այլն: 


Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու ամուսնությունը գրանցելու համար պահանջվում է ներկայացնել նաև օտարերկրյա պետության համապատասխան մարմինների կամ այդ պետության դեսպանության կողմից տրված տեղեկանք՝ ամուսնության գրանցում չունենալու մասին:


Ամուսնության գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում ամուսնության վկայականը:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/2iravakan_ankyown-zagsavorman_i-nch_karg_e_gorcowm.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (04.05.2015) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1507 | Տեգեր: ամուսնություն, Իրավական անկյուն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ