![]()
  Aravot.am Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են լինել գեղեցիկ, գրավիչ, նաև` սեքսուալ: Վերջինիս պարագայում, սակայն, թյուր կարծիք է տարածված: Շատերը պնդում են, որ կնոջ սեքսուալությունը պայմանավորված է միայն կնոջ հագուկապով՝ որքան կարճ, այնքան սեքսուալ, իսկ ոմանց կարծիքով՝ այն թաքնված է խոսելաձևի մեջ. պետք է նուրբ և գրգռիչ խոսել:
Սեքսուալ լինելու համար պետք է հետևել ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ վարվելաձին: Այս կարծիքին է հոգեբան Աննա Վարդանյանը.«Աղջիկը պետք է ունենա անկեղծ ու մեղմ ժպիտ: Տղաներին գրավում է նաև չարաճճի և առեղծվածային ժպիտը: Իսկ հայացքի մեջ պետք է լինի խորհրդավորություն: Աղջիկը կարող է նայել փոքր ինչ հեռու, ապա ՝ տղայի աչքերին, նա կարող է նաև թեքել գլուխը,-ասում է հոգեբան ու հավելում,-նախևառաջ աղջիկը պետք է լինի խելացի. չէ՞ որ գեղեցիկ, բայց «դատարկ» աղջիկները թողնում են թեթևսոլիկի տպավորություն: Չպետք է նաև «քաղցած աչքերով» նայել տղամարդկանց, պետք է թողնել, որ իրենք որսան ձեզ»: Իսկ ինչ վերաբերում է քայլվածքին, հոգեբանը նշում է, որ քայլքի ժամանակ հարկավոր է մեջքն ուղիղ պահել, ուսերը՝ ուղիղ, գլուխը՝ բարձր: Նազենի Բաղդասարյան Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները Սեքսուալության թոփ 5 գաղտնիքները Կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1681 |
| | |