- Երեք ամիս առաջ ծանոթացա մի տղայի հետ: Հանդիպեցինք ընդամենը երկու անգամ: Հետո նա հեռացավ մեր քաղաքից: Նա ուրիշ քաղաքում Է բնակվում: Սկզբնական շրջանում զանգում էր, խոստանում, որ կգա ու նորից կհանդիպենք: Բայց արդեն երկար ժամանակ Է՝ չի զանգում, նրանից ոչ մի լուր չունեմ: Խնդրում եմ օգնել կողմնորոշվելու՝ սպասել նրան, թե՞ ամեն ինչ վերջացած համարել: Միաժամանակ չեմ ուզում նրան օտար համարել, հետո գուցե հայտնվի և ինձ մեղավոր զգամ: Պատասխան. - Վաղ երիտասարդության, պատանեկության տարիներին զգացմունքները դեռևս «փորձաքննության» չեն ենթարկվում: 2-3 ամիսների սիրահարվածությունը պետք Է փորձության ենթարկել: Կարծում եմ՝ պետք է շարունակել ապրել առանց նրան սպասելու: Եթե նրա զգացմունքների խորությունը չի երևում, անկայուն Է, ապա չպետք Է մոռանալ, որ կյանքն առջեևում Է: Չի բացառվում, որ նրա հետ ինչ-որ դեպք Է պատահել, բայց ամեն դեպքում Դուք Ձեր կյանքն ունեք: Հոգեբան՝ Ռուբեն Պողոսյան: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1110 |
| | |
