Հարց հոգեբանին. «Ես չափից շուտ եմ ներում ընկերոջս…»
![]()
  kiss.am ![]() Հարց. Ես հանդիպում եմ ընկերոջս հետ արդեն մեկ տարի: Սակայն խնդիրներ ունեմ նրա հետ կապված: Ես ուղղակի շատ արագ եմ մոռանում վիրավորանքը, արագ ներում եմ ամեն ինչ: իսկ նա օգտվում է առիթից և երբեմն իրեն շատ վատ է պահում: Ես վախենում եմ, որ եթե լրջորեն նեղանամ նրանից, նա ինձնից կհեռանա: Իսկ ես սիրում եմ նրան: Ի՞նչ անել: Կարինե Պատասխան. Նախևառաջ մոռացի՛ր վախի մասին: Եթե նա պետք է նման մանրուքի պատճառով հրաժարվի քեզանից, ապա ավելի ճիշտ կլինի, որ դու ինքդ հրաժարվես նրանից: Իսկ եթե քեզ որևէ բան դուր չի գալիս, և դու վիրավորվում ես, ճիշտ , կլինի, որ այդ մասին ասես նրան միանգամից, առանց թաքցնելու: Շուտով դու ինքդ էլ կզգաս, որ նրա հետ քեզ զգում ես ավելի ազատ, ու ձեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու անկեղծության վրա: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1431 |
| | |