11 ուտելիքներ, որոնք ավելի են սովածացնում
 

   Time

11 ուտելիքներ, որոնք ավելի են սովածացնումTime-ը ի մի է բերել 11 ուտելիքներ ու սննդային միջոցներ, որոնցից մարդ ոչ միայն չի կշտանում, այլև ընդհակառակը` է՛լ ավելի շատ քաղց է զգում:
 
Այդ մթերքների թվում են`
 
Սպիտակ հացը, որը միայն գիրանալուն է նպաստում:
 
Հյութերը, այսպես կոչված, «առողջ» հյութերը, որոնք իրականում պարունակում են ոչ թե մեր սիրելի մրգերը, այլ դրանց շաքարային կողմը: Մի բաժակ հյութը ավելի շուտ արյան շաքարը կբարձրացնի, քան քաղցը կհագեցնի:
 
Աղի ուտեստները, ինչպիսիք են չիպսը, աղի բոկեղը («կրենդել»)
 
«Արագ սննդի» խորտիկները, քանի որ առհասարակ արագ սնունդը ստեղծվում  է այնպես, որ ճարպերը լցնեն աղիքները, իսկ ախորժակի վերահսկման համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը խոչընդոտվում է:
 
Ալկոհոլը, որը, ըստ աղբյուրի, նվազեցնում է առողջ սնունդ սպառելու մտադրությունը:
 
Սպիտակ պաստան, որը ի վերջո նպաստում է արյան շաքարի նվազմանը և հանգեցնում բկլիկության:
 
Նատրիումի գլուտամատը, որը սնունդարտադրողները օգտագործում են որպես սննդային հավելում: Հատկապես շատ է ավելացվում չինական խոհանոցի ուտեստների մեջ, ինչպես նաև` սուպերում, գարեջրում ու պաղպաղակում:
 
Սուշիի ռոլերը. սուշիի դեպքում մարդ միշտ ավելի շատ բրինձ է ուտում, քան ձկնեղեն:
 
Արհեստական քաղցրացուցիչները, որոնք խաբում են մեր ուղեղին, իսկ մեզ ստիպում օրվա ընթացքում ավելի շատ քաղցրեղեն օգտագործել:
 
Հացահատիկային փաթիլները, որոնք նախատեսված են երեխաների համար:
 
Պիցցան, որի բաղադրության հիմնական տարրերը «խաբում են» քաղցը կարգավորող ուղեղի կենտրոնները:


Ճիշտ սնունդը՝ առողջության գրավական

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol31/Latin-1-.jpg

Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Davbad (30.07.2015) | Հեղինակ: Time W
Դիտումներ: 1315 | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ