Գիտնականները հայտնաբերել են, որ հետճաշյա քունն ավելացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 90%-ը:
Այն առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, այսինքն` հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն լինում ինսուլինի նկատմամբ:
Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ճաշից հետո քնելու սովորություն ունեն:
Սակայն, ըստ գիտնականների՝ ճաշից հետո քնելն ավելի քիչ դեր ունի շաքարախտի զարգացման գործում, քան այնպիսի գործոններ, ինչպիսիք են հավելյալ քաշը, տարիքը և ժառանգականությունը:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: