Առողջ և գեղեցիկ լինելու 11 կանոն
![]()
  erkusov.com Գեղեցիկ երևալ կարող են բոլորը. լավ վարսահարդար, ավելի լավ դիմահարդար և ահա այսօր դու միջավայրի փայլն ես: Այլ բան է գեղեցկությունը պահպանել կարողանալը, որը հաջողվում է նրանց, ովքեր դրա համար ունեն բավարար համբերություն և գիտելիք: Առաջարկում ենք 11 պարզ կանոններ, որոնց օգնությամբ դու կպահպանես քո գեղեցկությունը` առանց ավելորդ ջանքերի և ֆինանսաթափման:
![]() 1 Մեջքդ` ուղիղ
Իդեալական կեցվածք ունենալու համար աշխատանքներ տար ոչ միայն տանը, այլ նաև աշխատավայրում` ընդմիջման ժամանակ: Կանգնիր հայելու առաջ, փորդ ներս քաշիր, թեթևակի լարիր հետույքիդ մկանները, ուղղիր ուսերդ, կուրծքդ` առաջ: Այս փոքրիկ խորամանկ քայլերը երաշխավորում են, որ դու ավելի բարձրահասակ և բարեկազմ կերևաս:
Խորհուրդ ենք տալիս նաև 2 վարժություն` տանը կատարելու համար.
ա) պառկիր փորի վրա, ձեռքերդ առաջ մեկնիր` ափերդ վեր բարձրացրած, բ) բարձրացրու ձեռքերդ, իսկ ոտքերդ և մարմնիդ վերին հատվածը մի կտրիր հատակից: Որոշ ժամանակ մնա այս դիրքում: Վարժությունը կրկնիր 10 անգամ:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1299 |
| | |