Պարույր Սևակ. Լավագույնը
 

   

Պարույր Սևակ. Լավագույնը

 

Լավագույն ժպիտ ասվածը, անշու՛շտ, փա՜կ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքները՝ բաց աչքերովը:

Լավագույն երգը բաց պատուհանից - հեռվից լսածն է:

Լավագույն    խոսքը լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի, որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկած, որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝ վատ խաղացածը:

Լավագույն սերը կիսատ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը վարդն է (երգերում):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜) մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ոչ մի երևի) ներեցեք... ես եմ...

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/parowyr_s-ak-lavagowyny_500.jpg

Կատեգորիա: Սիրո պատմություններ | Ավելացրեց: Davbad (06.05.2015)
Դիտումներ: 1693 | Տեգեր: սիրո պատմություններ, պոեզիա, Պարույր Սևակ, սեր, բանաստեղծություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ