Ես կարոտում եմ քեզ հիմա, այս պահին,
Ու մատներս հուշագրում են կարոտի ցավը,
Ես խոսում եմ քեզ հետ կարոտի շուրթերով,
Քանզի իմ մեջ ուրիշ ոչինչ չի խոսում...
Ուզու՞մ ես, նկարեմ կարոտս քեզ:
Կարոտում եմ այնպես,
Ինչպես ուռենու վարսերը` քամուն.
Ինչպես թոնիրն է կարոտում հանգչող
Չթխված հացի շառագունանքին:
Ես կարոտում եմ:
Ու չեմ դառնանում այսքան երկարող կարոտի համար.
Ներիր, տնքում եմ հոգսերի բեռից,
Քեզ բաժին ընկած այս մեծ կարոտի համար` ինձ ների՜ր...
Հավատա՛, ոչ մի կրծքում դեռ այսքան
Քնքշանք չեն ծնել ցավն ու կարոտը:
Ոչ ոք չի՛ օրհնել այսքան երկյուղած,
Մենությամբ քաղցր այս առավոտը...
Քեզ կարոտում եմ երեխայի պես,
Մանուկ օրերիս տաք սրտխփումով,
Քեզ կարոտում եմ իմաստունի պես,
Եղածի հետ հաշտ խոհականությամբ:
Ես ինքս, ինքս ապրող կարոտ եմ:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: