Երբ ինչ-որ նպատակ ես ունենում, ամեն կերպ ցանկանում ես հասնել դրան: Իսկ նպատակին հասնելու համար շարժիչ ուժ է պետք: Սակայն երբ չկա շարժիչ ուժ, հաղթանակի հավանականությունը քիչ է: Անցան տարիներ: Երկու բուհ ավարտեց, աշխատանքի անցավ տուրիստական ընկերությունում, իսկ մի քանի տարի անց հասավ ընկերության տնօրենի պաշտոնին: Կարծես իրականացել էր նվիրական նպատակը: Նա հարգված էր, շրջապատված հավատարիմ մարդկանցով, նաև թշնամիներով: Սակայն միայնակ էր, ինչպես միշտ: Առաջին բանը, որ պետք է աներ օգնականը, նոր աշխատակիցներին ներկայացնելն էր: Նրանք երկուսն էին: Նրանց տեսնելով՝ նա ասես գունատվեց և համրացավ, անգամ առանց ոչինչ ասելու համաձայնեց նրանց աշխատանքի ընդունել: Դա շատ տարօրինակ էր, քանի որ Շուշանը շատ խիստ տնօրեն էր, երբեք պատահական մարդկանց աշխատանքի չէր ընդունում: Մի քանի օր նա իրեն շատ տարօրինակ էր պահում: Գալիս էր աշխատանքի բավական ուշ, գնում՝ շուտ: Աշխատողների հետ համարյա ոչինչ չէր խոսում: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Սակայն մի օր Շուշանը ինքը խնդրեց նրան կանչել իր մոտ: - Քանի՜ տարի է անցել, չես փոխվել: Դե, պատմիր, ո՞նց ես, ինչպե՞ս ես ապրում: - Իսկ դու շատ ես փոխվել: Իսկ ես... Ես համալսարանն ավարտելուց հետո գնացի բանակ, հետո աշխատանքի անցա: Մի տարի էլ չէր անցել՝ ամուսնացա: Ամուսնացա այսպես ասած «շեֆիս» դստեր հետ, եթե իհարկե դա կարելի էր ամուսնություն անվանել: Հրաժարեցինք - Եթե հաշվի չառնենք աշխատանքային հաջողություններս, բոլոր օրերս երկվորյակների պես նման են իրար: Առանձնապես ոչ մի փոփոխություն էլ չի եղել իմ կյանքում: ճիշտն ասած՝ դու էլ, բոլորն էլ կզարմանային, եթե ասեի, որ ամուսնացել եմ, ընտանիք ունեմ, չէ՞: Ես անընդհատ սպասում եմ, բայց չգիտեմ, թե ում կամ ինչու: Շատ կուզեի, որ այս կյանքում ինձ գոնե մեկը հասկանար: Գիտե՞ս, ես միշտ ապրել եմ մեկի համար, ապրել եմ առանց ինչ-որ հույսեր փայփայելու: Միշտ նրան եմ սպասել, չնայած գիտեի, որ երբեք էլ ինձ վրա ուշադրություն չի դարձնի: Ամուսնացավ, բնականաբար, ոչ ինձ հետ, ու գիտե՞ս, ամենամոտ ընկերուհուս հետ: Նրանց սրտանց երջանկություն մաղթեցի, քանի որ, չնայած մեծ հիասթափությանս, չէի կարող նրանց ատել: Իսկ ամենաահավորն այն էր, որ ընկերուհիս չզլացավ ասել, որ նա իմ տգեղության պատճառով ինձ չընտրեց, քանի որ, ինչպես ինքն ասաց, ոչ ոք էլ այս կյանքում չի ցանկանա ինձ հետ իր կյանքն անցկացնել: Այդ խոսքերն ասես ջախջախեցին հոգիս. այդ դեպքից հետո ինձ համար վերացավ «ընկերուհի» հասկացությունը, դադարեցի մարդկանց վստահել: Հետո նրանցից ոչ մի տեղեկություն չունեցա, ենթադրում էի, որ ուրիշ քաղաք են տեղափոխվել: Համարյա մոռացել էի նրանց: Արմանը դպրոցական տարիներին նկատել էր, որ Շուշանն անտարբեր չէ իր երկվորյակ եղբոր՝ Արսենի նկատմամբ: Այժմ վախենում էր, որ այս ամենը կարող է նրա մասին լինել: Ուրեմն ինչպե՜ս ասեր, որ արդեն երեք տարի Արսենը չկա. ավտովթարից նա էլ, կինն էլ զոհվել են: - Չզարմանաս, որ այս ամենը պատմեցի քեզ: Ես եղբորդ՝ Արսենի մասին էի այսքան խոսում: Ո՞նց է, ինչպե՞ս են ապրում: Պատմի՛ր նրանցից: Միգուցե հիմա նա ինձ նույնիսկ չհիշի: - Չէ, իզուր ես այդպես ասում: Նա էլ շատ էր զղջում իր որոշ սխալների համար: Ու մի՛ մտածիր, թե նրա համար հեշտ էր ամուսնանալ մեկի հետ, որին այնքան էլ չէր համարում իր կյանքի կեսը, հեշտ չէ ամուսնանալ մեկի հետ, երբ գիտես, որ մեկ ուրիշը տառապում է քեզ համար, գիտես, որ այդ ամուսնությունով ցավ կպատճառես նրան: Նա շատ էր զրուցում ինձ հետ: ճիշտն ասած՝ նա գիտեր քո մասին, զգում էր, որ անտարբեր չես իր հանդեպ, անգամ իրեն մեղավոր էր զգում: Ամուսնացավ, որովհետև Լուիզան նրանից երեխայի էր սպասում: Արսենը հայր պետք է դառնար, բայց ո՛չ Լուիզան մայր դարձավ, ո՛չ Արսենը՝ հայր: Քիչ էր մնացել ծննդաբերությանը, անհամբերությամբ էր սպասում, թե երբ է վերջապես տեսնելու իր որդուն... Երևի ճիշտ են ասում, որ չպետք է ուրիշի դժբախտության վրա կառուցել սեփական երջանկությունը: Նրանք քո դժբախտության վրա կառուցեցին իրենց երջանկությունը: ճիշտ է, ոչինչ չէր եղել, սակայն ես էլ շատ լավ հասկանում եմ, որ դու հույսեր ունեիր, որոնք կոտրվեցին, դու երազանքներ ունեիր, որոնք չկատարվեցին, վերջապես դու այդ ամուսնությունից հետո տառապեցիր: Դա քո դժբախտությունն էր՝ նրանց չկայացած ընտանիքի երջանկությունը: Իսկ հիմա ոչինչ չկա. ամեն բան փոշիացել է: Մի խոսքով, նրանք զոհվել են ավտովթարի ժամանակ: Բայց ինձ անընդհատ թվում է, թե նրանք ինչ-որ տեղ են գնացել և ուր որ է կգան: Այդ ցավը երբեք չի մեղմանա: Շուշանը ցնցված էր այս լուրից: Նա բառ անգամ չկարողացավ ասել, միայն լուռ նայում էր մի կետի, և արցունքները հոսում էին: Մոտ մեկ շաբաթ Ասյան աշխատանքի չեկավ: Ոչ ոք նրանից տեղեկություն չուներ, հեռախոսազանգերին էլ չէր պատասխանում: Սրմանը շատ էր անհանգստանում նրա համար: Մտածում էր, որ նա կարող էր իրեն կորցնել և անգամ ինքնասպանություն գործել, իրեն մեղավոր էր համարում, մտածում էր՝ գուցե չարժեր պատմել եղածը, մի կողմից էլ, ախր, դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է: Որոշեց գնալ նրա տուն և խոսել, բացատրել, որ կյանքը շարունակվում է, իսկ ով ապրում է, պետք է շարունակի ապրել այն բանի համար, որ մարդիկ հիշեն իր հարազատին, պետք է ապրի, որ իր ներկայությամբ լրացնի մեկին, ով չկա: Այդպես էլ եղավ: Արմանն Շուշանին գտավ տանը՝ հարբած և համարյա անգիտակից: Ինչ-որ անհասկանալի զգացողություն ունեցավ. Շուշանը նրան չափազանց հարազատ թվաց, թվաց, որ նա իր օգնության կարիքն ունի: Շատ մտերմացան: Արմանը շուտով զգաց, որ անհաղթահարելի համակրանք ունի Շուշանի հանդեպ: Մի տարի անց ամուսնացան: Վիշտը մնում է և դեռ երկար չի մոռացվի, սակայն նրանք ապրում են վաղվա օրվա համար և երջանիկ են: ճիշտ է ասված՝ գեղեցիկ մի՛ ծնվիր, ծնվիր երջանիկ... Սեդա ԱՎԵՏԻՍՅԱՆ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1740 |
| | |
