Արգելքներ հղիների համար
  deti.mail.ru Հղիությունը երջանիկ ու հետաքրքիր ժամանակաշրջան է, բայց և շատ պատասխանատու: Ահա 10 արգելքներ, որոնց պետք է ենթարկվի յուրաքանչյուր հղի կին: ![]() Չի կարելի 3 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել հատկապես արգանդի բարձր տոնուս ունեցող հղիներին: Ծանրությունից որովայնային շրջանի ճնշումը բարձրանում է, որը կարող է հանգեցնել վիժման: Արգելվում են ռենտգենյան ճառագայթները և ֆլյուրոգրաֆիան, քանի որ առկա է պտղի նյարդային համակարգի խանգարման վտանգ: Ալկոհոլի ու թմրամիջոցների պարբերաբար կիրառումը 10 տոկոսով ավելացնում է թերաճ և 30 տոկոսով՝ մահացած և 60 տոկոսով՝ խեղաթյուրված պտղի լույս աշխարհ գալու հավանականությունը: Չի կարելի նաև տարվել ակտիվ սպորտով, ինչպես օրինակ՝ ծանր ատլետիկան, լեռնագնացությունը, ձիասպորտը, հեծանվասպորտը: Փոխարենը ցուցված են լողը, մաքուր օդում քայլելը, հատուկ մարմնամարզությունը: Խստիվ արգելվում են շաքարի փոխարինիչները, քանի որ նրանք պարունակում են քիմիական նյութեր: Մասնավորապես՝ ցիկլամատն ու սախարինը երեխայի մոտ կարող են առաջացնել քաղցկեղային ուռուցքներ և նյարդային համակարգի խախտումներ: Չի թույլատրվում սոլյարին և արևի տակ երկար մնալը. ուլտրամանուշակագույնը պտղի վրա բացասաբար է ազդում: Կնոջ օրգանիզմում ավելանում է վերերիկամային և արական հորմոնների արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է հղիության բարդությունների կամ դադարեցման: Թուլանում է նաև իմունիտետը: Խորհուրդ չի տրվում նաև զբաղվել վիբրո և հիդրոմերսումներով, որոնց հետևանքով բարձրանում է ճնշումը: Սաունաներն ու շոգեբաղնիքները նույնպես հակացուցված են, քանի որ ջերմությունից և խոնավությունից լայնանում են արյունատար անոթները, առաջանում է հաճախասրտություն, շնչառական խանգարումներ: Ցանկացած տեսակի դեղամիջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ: Եվ վերջապես, չպետք է տարվել սուրճով ու թունդ թեյով: Կոֆեինը թափանցում է պտղի օրգանիզմ և առաջացնում թերզարգացում, նյարդային ու սրտային խանգարումներ:
HD որակով կարդալ այստեղ:
HD որակով կարդալ այստեղ:
HD որակով կարդալ այստեղ:
HD որակով կարդալ այստեղ:
HD որակով կարդալ այստեղ:
HD որակով կարդալ այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2441 |
| | |
