Մտորումներ «մայր» բառի շուրջ
  Kiss.am Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք մայր հայրենիք, մեր եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), լեզուն՝ մայրենի, և կարևորագույն քաղաքը՝ մայրաքաղաք կամ քաղաքամայր:Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը հպվում է մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկում: Հայկական այս մայրապաշտությունը խորն ակունքներ ունի: Գուցե այն բխում է մեր հին գիտակցությունից, երբ մայր Հայաստանում դեռևս տիրում էր մայրիշխանություն: Արևի վերջալույսը կոչում ենք մայրամուտ (արևը մայր է մտնում): Այս ամնը վկայում է հայերի մայրապաշտության մասին, հնարավոր է այդ պաշտամունքը վեր է հանել «մայր» հասկացությունն իր սկզբնական իմաստից, և վերջինս ձեռք է բերել նոր իմաստներ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4603 |
| | |
